Նվազել է կաթի մթերման գինը. տուժում են և՛ կաթ արտադրողները, և՛ սպառողները. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ մթերող ընկերությունները հերթական անգամ իջեցրել են կաթի մթերման գինը՝ 130 դրամից դարձնելով 120 դրամ:
Կաթի արտադրությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունները փորձում են ինքնակազմակերպվել եւ բողոքի գործողություններ կազմակերպել, սակայն այնքան էլ վստահ չեն, որ դա ինչ-որ արդյունք կտա:
Հայաստանում կաթի գնի նվազումը պայմանավորված է կաթնամթերքի արտադրության ոլորտում պետական վերահսկողության բացակայությամբ, կաթնամթերք արտադրողները գերադասում են կաթնամթերք արտադրել չոր կաթով կամ դրա փոխարինիչներով, արդյունքում տուժում են ոչ միայն կաթ արտադրողները, այլ նաեւ անորակ ապրանք սպառողները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:



