Մեկ տարի է՝ կառավարությունը հայտարարել է տնտեսական հեղափոխության մասին, բայց քաղաքացիների մեծ մասը դեռ տնտեսական հեղափոխության արդյունքները չեն տեսել:
Մնացորդաց գիրքը հաջորդում է Թագավորացին: Այն բաժանվում է 2 հիմնական մասերի`Մնացորդաց Ա և Բ: Մնացորդացի երկու գրքերը կազմում են մեկ ամբողջություն, քանի որ գրվել են Իսրայելի նույն միջավայրում և հավանաբար նույն քահանայական դասի կողմից:
Հոկտեմբերի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Հոկտեմբերի 19-20-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարածքում նկատված օձերի վերաբերյալ:
Հայկական լավաշը հայտնվել է աշխարհի 50 լավագույն հացերի շարքում: CNN-ը հրապարակել է հոդված, որտեղ ներկայացնում է աշխարհի 50 լավագույն հացերը, ցուցակում երկրորդը հայկական լավաշն է:
Հոկտեմբերի 20-ին, ժամը 06:02-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բատիկյան փողոցի տներից մեկում:
«Բնապահպանական աղետ Արցախում»
Հոկտեմբերի 16-ին և 17-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալները «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ իրացնելով, հիշյալ քրեակատարողական հիմնարկի մոտակայքում հայտնաբերել ու ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով մեքենաներով հանդերձ բաժին բերման են ենթարկել մի քանի երիտասարդի։
Հինգշաբթի օրը կառավարության նիստում որոշվեց՝ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու նպատակով, ցուցապաստառների տպագրության ու գովազդային ծառայությունների ձեռքբերման համար վարչապետի աշխատակազմին հատկացնել 48 մլն 900 հազար դրամ: Այն ուղղվել է «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» գովազդային պաստառների հրապարակմանը, որոնք տարածվել են Երևանում և Հայաստանի մարզերի տարբեր հատվածներում։
Ոստիկանությունը շարունակում է թմրամոլության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ հետևողական պայքարը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Երևանի 2801-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը։
Միրզա Դինային 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր է հռչակվել «Ավրորա» ֆորումի շրջանակում Երեւանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանին և Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Արա Դարզիին:
Հայ բժիշկներն ու ինժեներները որոշել են սեփական ուժերով ոտքի հանել հենաշարժողական խնդիրներ ունեցողներին: Մասնագետները համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծել են մի սարք, որն ընկալում է մարդկանց նույնիսկ ամենաթույլ նյարդային ազդակները և դրանք վերածում է իրական շարժումների: Հայաստանում էկզոկմախք ստեղծելու գաղափարը կինեզիոլոգ Դավիթ Արսենյանինն է:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հոկտեմբերի 8-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:
«Կարծում էի՝ Արթուր Մեսչյանն այդ քննարկումները կազմակերպելու առաջամարտիկը պետք է լիներ, բայց ոչ, այդպես չէ։ Մենք և բազմաթիվ ճարտարապետներ չգիտենք՝ ի՞նչ է կատարվում քաղաքում, բարձրաձայնում ենք հանրային քննարկումների պահանջը, բայց քաղաքապետարանից արձագանք չկա, և արդեն ստիպված ենք քաղաքապետին դիմել բաց նամակներով»:
«85 տարեկան եմ, գյուղացի մարդ: 18 տարի սրանց ձեռքը տառապում եմ: Իմ հողերը վերցրել-վաճառել են օլիգարխներին, 18 տարի է՝ ինձ չարչարում են: 2014 թվականին տվեցի դատարան: 3 տարի ինձ քարշ տվեցին:
«Եթե մեծ քանակությամբ ընկույզ արտադրենք, իրացման խնդիր չենք ունենա, բեռնափոխադրման խնդիր էլ չենք ունենա, որովհետև տեսեք՝ Լարսը 10 օրով փակվում է, պտուղ-բանջարեղենը փչանում է, իսկ ընկույզը չի փչանում»:
«Ջուր են բաց թողնում, կոնկրետ 4 սեփական տների մեծ վնաս է հասցնում: Այսքան ժամանակ դիմել ենք քաղաքապետարան, մարզպետարան, բայց՝ անօգուտ: Ջրատարից բաց թողնված ջուրը փլվածքներ է առաջացնում: Ներկա պահին իմ պտղատու ծառերը ջրի մեջ են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արտուշ Թարոյանը:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Երևանի 2801-ամյակի օրը մասնակցեց «Միկա» մարզադահլիճում կազմակերպված սպորտային տոնին:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Սանկտ Պետերբուրգի «Էրմիտաժ» թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին այսօր «Կարմիր բլուր» հնավայրում էին՝ քննարկելու հնավայրի հետագա զարգացման հետ կապված հարցեր:
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, միայն Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երը բեռնատարների համար փակ են լինելու:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 08:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 8/6 հասցեում գտնվող սուրճի արտադրամասի պահեստում ծուխ է նկատվում:
Օգոստոսի 5-ին մայրաքաղաքի Բուռնազյան փողոցի վերջնամասում գտնվող ջրանցքի մաքրման աշխատանքներ կատարելիս անձը չպարզված տղամարդու դիակ էր հայտնաբերվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնած «Ռազմավարական պլանավորման աշխատաժողովին»:
Մարտունի քաղաքում այսօր կայացել է նռան երրորդ փառատոնը: Այն կազմակերպվել է Մարտունու շրջվարչակազմի նախաձեռնությամբ:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիրը՝ այցելելով հայ բեմի վարպետի բնակարան:
«Ընդհանրապես չի հարվածի ՀՀ վարկանիշին, որովհետև խոշոր ներդնողը չի նշանակում, որ լավ ներդնող է և լավ աշխատանք է կատարել: Մենք պատրաստ ենք այդ ամբողջ պրոցեսին: Մենք ունենք բոլոր ապացույցները, որ «Սանիթեքը» պատշաճ որակով չի կատարել իր աշխատանքը: Ասեմ ավելին, այս պահին հարուցված են բազմաթիվ քրեական գործեր՝ կապված «Սանիթեք» ընկերության հետ, կապված նախ՝ պետության հանդեպ պարտավորությունների հետ»:
«Հոկտեմբերի 11-ին, ժողովի ժամանակ իմացանք, որ աշխատանքից ազատված ենք ես ու մանկական ակնաբույժը: 2005-ին ես ընդունվել եմ՝ որպես մանկական գինեկոլոգ, ես դրանից առաջ չէի շփվել մանկական կոնտինգենտի հետ, վերապատրաստում անցա և ընդունվեցի աշխատանքի: Որոշ ժամանակ անց, ինչպես տնօրենը խոստացել էր, ինձ վստահվեց մանկաբարձ գինեկոլոգի աշխատանք, հղիություններ էի վարում: Հիմա ինձ մոտ հարց է առաջանում՝ լավ, եթե մանկական գինեկոլոգիան կրճատում են, հասկացանք, իսկ ո՞ւր մնաց իմ մանկաբարձ գինեկոլոգի շտատը»,- ասում է Մարինա Վիրաբյանը: