Բաժիններ՝

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Վարդան Գրեգորյանին և Արա Դարզիին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանին և Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Արա Դարզիին:

Նախագահ Սարգսյանն ու սփյուռքահայ անվանի հյուրերը մտքեր են փոխանակել համահայկական խնդիրների, մեր ժողովրդի միասնական ներուժի արդյունավետ օգտագործման, փոփոխվող աշխարհում Հայաստանի զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի շուրջ:

Նախագահը մասնավորապես նշել է Սփյուռքի բարձրակարգ մասնագետների փորձն ու հմտություններն ի շահ հայրենիքի ու ժողովրդի ծառայեցնելու և համապատասխան հնարավորությունների ստեղծման կարևորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031