Ամերիկացի սենատորներ Ռիք Սքոթը (հանրապետական՝ Ֆլորիդայի նահանգից) եւ Թոմ Յուդոլը (դեմոկրատ՝ Նյու Մեքսիկոյի նահանգից) հոկտեմբերի 17-ին ներկայացրել են օրինագիծ, որը նպատակամիտված է այն բանին, որ նոր տեխնոլոգիական միջոցների օգնությամբ հարբածներին թույլ չտրվի փոխադրամիջոց վարել:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են՝ 20-ամյա երիտասարդի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է զգալի չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել 23-ամյա կնոջը:
Ryanair իռլանդական ավիաընկերության Հայաստանի ավիաշուկա մուտք գործելու կապակցությամբ իռլանդական Irish Examiner պարբերականը ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը:
Առերևույթ հանցագործությունների առթիվ հարուցվել է քրեական գործ:
Հոկտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 18-ին, ժամը 13:28-ին տեղեկություն է ստացել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Մասրուտ» կոչվող հանդամասում այրվում է անտառափեշ:
Հոկտեմբերի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները գրպանահատության հերթական դեպքը բացահայտեցին:
ՀՀ տրածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկա է գտնվել և բացման խոսքով հանդես եկել «Նախագծի կառավարում կայուն զարգացման նպատակով» ամառային դպրոցի շրջանակում հոկտեմբերի 18-ին մեկնարկած «Հաջողությունը տուրիզմում» խորագիրը կրող համաժողովում։
Հանրահայտ երաժիշտ Գորան Բրեգովիչի երևանյան համերգը, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 18-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հետաձգվել է Բրեգովիչի համերգային շրջագայության ժամանակացույցի փոփոխության արդյունքում:
Սոցիալական ցանցերում լայն տարածում է գտել մի տեսանյութ, որում դեպի Հռոմ մեկնող օդանավի ուղևորներին է դիմում ազգությամբ հայ օդաչուն:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի, 123․4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված, ինչպես նաև սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված) տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 18-ին անցկացվել է փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության կազմում ձևավորվել է կին զինծառայողների հետ տարվող աշխատանքի բաժանմունք:
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատումները կանխելու և բացահայտելու նպատակով օրերս իրականացրել են ուժեղացված ծառայություն։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մասնակցել է «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 18-ին մեկնարկած «Արմպրոդէքսպո 2019» 18-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացմանը։
«Ես առաջին ու վերջին անգամ այդ մանկապարտեզում եղել եմ բացման ժամանակ ու հասկացա, որ հետո վատ բաներ են սպասվելու: Մանկապարտեզի ներսում նման բանն անթույլատելի էր: Կարծրատիպերի դեմ պայքարում ենք, ու դու մանկապարտեզի ներսում խումբ ես բացում, այսինքն՝ բոլորը հասկանում են, որ կա երեխաների խումբ, որոնք պետք է միշտ առանձին լինեն»:
«Շին Արտս» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Սահակյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու վերաբերյալ հերթական հաղորդումն է ներկայացրել, այս անգամ՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ղեկավար Արթուր Աղաջանյանին:
Վիրավոր ոստիկան Արմեն Հակոբյանը դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բկ-ից: Նա իրեն լավ է զգում: Հիշելով ընկերոջը` զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանին, Արմենն ասաց, որ դեպքի օրը Տիգրանը խոսել է կյանքի կարճ լինելուց` այն համեմատելով թիթեռի կյանքի հետ: Տիգրանը խորհուրդ է տվել Արմենին գնահատել իր ունեցածն ու սիրել մարդկանց:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 10:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքի «Եղիշավան» սարում այրվում է անտառ:
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ընտանիքով տեղափոխվել է Հայաստան:
ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության զարգացման շրջանակներում մշտապես իրականացվում են հոսպիտալների շենքային պայմանների բարելավման և գործիքային վերազինման աշխատանքներ։
Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ցերեկը, 20-23-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Հոկտեմբերի 16-ի գիշերը գրանցված միջադեպի հետևանքով վիրավորված ոստիկան Արմեն Հակոբյանը դուրս է՝ գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից:
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումներին՝ տեղեկացնում է, որ ՀՀ ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող պետական վերահսկողության արդյունքում պարզվել է, որ Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ճաշարանը և խոհանոցն ունեն նորոգման ու վերազինման կարիք. խախտվել են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը՝ արտադրական, առևտրի, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվում նորոգ ու մաքուր վիճակում՝ ինչը չի բացառում խաչաձև աղտոտումը, չկա տաք ջրամատակարարում, գույքը հնամաշ է:
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում խաղաղապահ բրիգադի գումարտակներից մեկի զինծառայողներն անցկացրել են մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ և զորքերի տեղաշարժով:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանին և կենտրոնի աշխատակիցներին:
Նախաձեռնության շրջանակներում առաջին հանդիպումը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետի խորհրդականի և Երևանի ավագանու խմբակցության ներկայացուցիչների հետ:
«Էրեբունի-Երևան» տոնկատարությունների շրջանակում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն՝ հոկտեմբերի 19-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։