Նաիրի Զարյան-Արմեն Տիգրանյան խաչմերուկում լարված իրավիճակ է: Նաիրի Զարյան 108 հասցեում բնակվող մի քանի քաղաքացիներ պնդում են, որ իրենց պատկանող տարածքում բազմաբնակարան շենքի շինարարություն է իրականացվում.
Հոկտեմբերի 23-ին, ժամը 10:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի Շահումյան փողոցում այրվում է ավտոմեքենա:
Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի (խորհրդարանի) Սենատի նախագահ Տանզիլա Նարբաևայի հետ, որը գլխավորում է Ուզբեկստանի պատվիրակությունը Ճապոնիայի կայսեր գահակալության արարողությանը։
Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող «Ինտերպոլիտեխ» միջազգային ցուցահանդեսին, ինչպես նաև ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ բանակցություններին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 22-ին Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մ. Ղամբարյանի գլխավորած պատվիրակությունը:
Ջրային կոմիտեի նախագահը պնդում է՝ Սևանից 20 օր ջրառ չի իրականացվել, պատգամավորը հակադարձում է՝ սուտ է:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից թույլ տված խախտումների վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ համապատասխան պաշտոնատար անձինք անձնական շահագրգռվածությունից ելնելով իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և չեն կատարել ծառայողական պարտականությունները։
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խորհրդարանը քվեարկեց կողմ. Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացվեց
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս տեսանյութը՝ գրելով. «Կանանց նկատմամբ բռնությունը սկիզբ է առնում այստեղից. բավական է»:
«Սևանա լճում կան գործընթացներ, որոնք կարող են անդառնալի կորուստների բերել»:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել աշխատանքային իրավունքների պաշտպանության և աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի մեկնարկային միջոցառում։
Տասը և ավելի աշխատող ունեցող ընկերություններում աշխատավարձի վճարումը պարտադիր անկանխիկ դարձնելու մասին օրենքի նախագծում առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կատարվել է փոփոխություն: ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը դրա հեղինակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ներկայացրեց փոփոխված նախագիծը:
«Փաստ» օրաթերթի այսօրվա համարում «Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ» վերտառությամբ հոդվածի առնչությամբ հայտնում ենք, որ հոկտեմբերի 8-ին՝ Քննչական կոմիտեի 5-ամյակին նվիրված խնջույքը տեղի է ունեցել «Ֆլորենս» ռեստորանային համալիրում, որին մասնակցել են նաև Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահները:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 17:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 22-ին, ժամը 15:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 120 շենքի բնակարաններից մեկից տարօրինակ հոտ է զգացվում, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպե՞ս է վերաբերվում իշխող թիմը «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրինագծին:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 01:27-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Իրավունք» թերթը գրում է. «Եղեգնաձորում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած միջադեպով, որի ժամանակ դաժան ծեծի էր ենթարկվել փոխգնդապետ Արա Մխիթարյանը, «Իրավունքին» հասած տեղեկություններով, օրերս հարցաքննվել է նույն միջադեպի պատճառով պաշտոնին հրաժեշտ տված, Վայոց Ձորի արդեն նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 14-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ թիվ 47 երթուղու միկրոավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը աշխատանքները շարունակվում են, բայց գործընթացը այդքան էլ հարթ չի գնում:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 19-ին Շենգավիթի Մանանդյան փողոցում հայտնաբերել ու բերման են ենթարկել Շիրակի մարզի բնակիչ, 63-ամյա մի կնոջ․ կասկածանքը՝ գողություն։
Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում առաջարկվել են շրջիկ և շարժական առևտուրը կարգավորող մի շարք փոփոխություններ, ինչպես նաև օրենքի խախտման դեպքում սանկցիաների կիրառմանը վերաբերող դրույթներ:
Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«2010թ. դեկտեմբերի 17-ին իմ տղային որ բերեցին, ՌՈ-ում աշխատում էր Արամ Տեր-Սահակյանը Վովա Գասպարյանի հետ, իսկ այսօր Տեր-Սահակյանը նստած է՝ որպես անկախ փորձագետ, Անդրանիկ Քոչարյանի մոտ, ո՞նց է անկախ փորձագետ, որ իր ձեռքերը արյան մեջ թաղված են եղել, ես իմ ամեն ասածի համար պատասխանատու եմ, իրենց ձեռք չի տվել, որ այդ գործերը բացահայտեն, իրենք լավ էլ գիտեն, հենց դեպքը լինում է, միանգամից ռազմականն է գնում, գործերի մեջ կա երկու դեպք, մեկը՝ ճիշտը, մեկը՝ սուտը, սուտը, որ ծնողներին ասեն, ճիշտն էլ՝ որ մեկը մյուսից գումարներ լափեն, թե չէ բարդ բան չկա, բոլոր գործերն էլ բացահայտված են, ուղղակի չեն ասում»
Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի պատվիրակությունը, շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոկիեի գլխավորությամբ հոկտեմբերի 22-ին հանդիպել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտներին և ուսանողներին վերոնշյալ՝ շրջանի և Հայաստանի միջև կրթական ոլորտում համագործակցությանը նվիրված քննարկման շրջանակում: Համալսարանի ապագա կամպուսի հարևանությամբ՝ «Թումո» կենտրոնում կազմակերպված այս հանդիպումն իր ներկայությամբ պատվել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 15:04-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սուսաննա Պատվականյանն արդեն 19 տարի փնտրում է իր երեխային, որի մասին բժիշկներն ասել են, թե վատառողջ է ծնվել, իրեն էլ երեխայից հրաժարվելու մասին դիմում են տվել լրացնելու: 1984-ին ծնված Սուսաննան ծննդաբերել է 2000թ.-ին ՝ անչափահաս տարիքում, երեխային մեկ անգամ է տեսել, այն էլ, ինչպես ինքն է վստահեցնում, իրեն գաղտնի են ցույց տվել նորածնին:
Փաստաբան Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Ալեշ Խմելարժի (Aleš Chmelař) գլխավորությամբ Պրահայում անցկացվել են Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են «Չարենցավանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: