Բաժիններ՝

 Երևանում սուրճի արտադրամասում հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 19-ին, ժամը 08:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 8/6 հասցեում գտնվող սուրճի արտադրամասի պահեստում ծուխ է նկատվում:

Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, որոնցից երեքն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Պարզվել է, որ սուրճի արտադրամասում ծխացել է 0.5 խմ սուրճ (հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել):

Փրկարարներն իրականացրել են ծխահեռացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս