Բաժիններ՝

Հայկ Մարությանն այցելել է Երվանդ Մանարյանին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիրը՝ այցելելով հայ բեմի վարպետի բնակարան:

Քաղաքապետ Մարությանի առաջարկությամբ հոկտեմբերի 8-ին ավագանին միաձայն որոշեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել մեծ արտիստին: Շնորհավորելով Երվանդ Մանարյանին՝ քաղաքապետը մաղթել է նրան առողջություն և եռանդ:

«Ինձ շատ եք ոգևորել թե ստեղծագործական Ձեր անցած կյանքով, թե պետականաշինությանը Ձեր մասնակցությամբ: Դա նոր Հայաստանի կերտման գործում շատ կարևոր էր հայաստանցիների համար, որոնք բռնել էին պայքարի ուղին և երազում էին այսօրվա մասին: Ձեր ակտիվ մասնակցությունն այդ ամենին շատ մեծ դեր է խաղացել:

Ես շնորհակալություն եմ հայտնում բոլորի անունից և ես ինքս կարծում եմ, որ յուրաքանչյուր ստեղծագործող մարդ չպետք է անմասն մնա պետության ներսում կատարվող գործընթացներից: Դուք ինձ համար օրինակ եք ծառայել»,- նշել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս