Հոկտեմբերի 20-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Կողբ բնակավայրի «Թեղանց փոս» կոչվող տեղամասի մոտ ստուգման նպատակով կանգնեցրել են «Գազ-63» մակնիշի մի մեքենա։
Մարդու իրավունքների պաշտպանը #փոխիրաշխարհը իրազեկման արշավի շրջանակում սկսում է ներառական կրթության խրախուսմանն ուղղված տեսանյութերի շարք։ Այս անգամ ներկայացնում ենք 7-րդ դասարանում սովորող Արեգի երազանքի մասին պատմող տեսանյութը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր լավագույն մաղթանքներն է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած Լիբերալ կուսակցությունը հաղթանակի և պաշտոնավարումը շարունակելու առիթով:
ՀՀ զինված ուժերի 2019 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն, Հայաստանի Հարնապետության պետական կառավարման համակարգի, պետական այլ մարմինների, պետական կառավարման տարածքային մարմինների, կազմակերպությունների և Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց ներգրավմամբ, հոկտեմբերի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են հավաք-պարապմունքներ։
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պարզաբանել է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեման։
ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ 2019 թ. հոկտեմբերի 7-ին «Քասախ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին» արձանագրությունը անվավեր ճանաչելու համար:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից թույլ տված խախտումների վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ համապատասխան պաշտոնատար անձինք անձնական շահագրգռվածությունից ելնելով իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և չեն կատարել ծառայողական պարտականությունները։
Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանայիի դուստրը մահացել է սրտի նոպայից: Այս մասին ՌԲԿ-ին տեղեկացրել են Իրանի դեսպանությունում։ Ինքնասպանության մասին ի հայտ եկած տեղեկությունը դիվանագիտական առաքելությունում սադրանք են անվանել։
2019-ի հունվար-օգոստոս ամիսներին գրանցվել է 2739 սննդային ինֆեկցիայի դեպք։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց «Մեկ առողջություն» կոալիցիայի հիմնադիր, ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը։
Խարդախության համար դատապարտված և Հրազդան ՔԿՀ-ում պատիժը կրող Աշոտ Իսախանյանը, ով ներկայանում է՝ որպես Արցախի հերոս, շարունակում է համացանցում գրառումներ կատարել, սպառնալ մարդկանց: 168.am-ը Քրեակատարողական ծառայությունից փորձեց իմանալ, թե որտեղի՞ց Իսախանյանի մոտ հեռախոս:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 13:40-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 40 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 12:11-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Ադելյան և Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մասնագիտական հմտությունները կատարելագործելու և տեսական գիտելիքներն ամրապնդելու նպատակով հոկտեմբերի 21-ին անցկացվել են մարտական պատրաստության համալիր պարապմունքներ։
Հատուկ ուշադրության են արժանացել երկու պետությունների ուսումնական հաստատություններում զինծառայողների փոխադարձ վերապատրաստման, խաղաղապահ առաքելություններին ներգրավման, օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներին համատեղ մասնակցության հարցերը:
Նրանք որոշակի փաստաթղթեր են ուսումնասիրել, որոնք կապված են եղել ֆեդերացիայի մասնաճյուղերի կառուցապատման հետ։
Հայաստանում հոկտեմբերի 21-ին արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի բերովի դեպք:
Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ինսուլտից մահացել է Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանայիի դուստրը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունում:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 12:18-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Ֆիզկուլտուրնիկների փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ի վերջո պետք է գիտակցել, որ թուրքահայության մեծ մասը Թուրքիայից դուրս է ապրում, և ապագա պատրիարքը պետք է ներկայացներ աշխարհով մեկ սփռված ողջ թուրքահայությանը, այսինքն նրանց, ովքեր բազմաբյուր թելերով կապված են այդ հողին ու ջրին և Պոլսո Աթոռը պատկանում է ոչ միայն Պոլսում ապրող հայությանը, այլև՝ համայն հայությանը: Հետևաբար նմանատիպ ընտրությամբ գահ բարձրացած անձը բարդույթավորվելու է և հենց այդ գիտակցությունից, նրան թուրքական կառավարությունն անգամ չի ընկալելու որպես թուրքահայ համայնքի հոգևոր կառավարիչ:
Նկարագրվածն ավելի է մեծացնում վարույթն իրականացնող մարմնի դատավարական բեռը նման յուրաքանչյուր դեպքում ապահովելու իր գործողությունների միանշանակությունը՝ հետապնդած իրավաչափ նպատակի և դրան հասնելու համաչափ միջոցների տեսանկյունից: Սա նշանակում է նաև, որ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ցույց տալ, որ անձի անձնական ազատության իրավունքի սահմանափակումը նրան պատժելու կամ զրկանքների ենթարկելու նպատակ չի հետապնդում:
Պեկինում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով Սյանշանի 9-րդ համաժողովի շրջանակում հոկտեմբերի 22-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի առանձին երկկողմ հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Վեյ Ֆենխեի հետ:
Հոկտեմբերի 21-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, ուր երևում է, որ ոստիկանության ծառայողները մի տղամարդու բերման են ենթարկում ոստիկանության Մաշտոցի բաժին։
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց «Վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Georgian Airways ավիաընկերությունը Մոսկվայից Թբիլիսի ավիատոմսեր է առաջարկել Երեւանում կեսժամյա վայրէջքով՝ առանց ուղեւորների ու բեռների դուրսբերման, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, որտեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է նշված բնակարանի բնակչուհի, 1955թ. ծնված կնոջ դիակը՝ պարանոցի շրջանում կտրած-պատռած վերքով, կրծքավանդակի և որովայնի շրջանում բազմաթիվ կտրած-ծակած վերքերով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտակ Նահապետյանն ազատվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից: Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
Հալեպում ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի խնդրանքով հոկտեմբերի 20-ին և 21-ին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման սեմինարներ են անցկացրել միջազգային մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների համար։
Հոկտեմբերի 22-ին, ժամը 03:18-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 00:16-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141/3 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։