Հայկ Մարությանը և Էրմիտաժ պետական թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին այցելել են «Կարմիր բլուր» հնավայր: Տեղում քննարկվելու են հնավայրի հետագա զարգացման հետ կապված հարցեր:
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը կարծում է, որ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայելու առաջ» հաղորդումը, որը վարում էր Անժելա Թովմասյանը, փակվել է քաղաքական ճնշումների հետևանքով։
«Ակցիան կդադարեցնենք, եթե ղեկավարությունից լինի պաշտոնական հայտարարություն»,- այս մասին հայտարարեց Շենգավիթի շինանյութի շուկայի աշխատակիցը:
ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացվող՝ անչափահասների կողմից կամ մասնակցությամբ իրավախախտումների, հանցագործությունների կանխարգելման, դրանց ծնող պատճառներն ու պայմանները վերացնելուն, մատաղ սերնդի մոտ քաղաքացիական իրավագիտակցության բարձրացմանն ուղղված քրեական քաղաքականության համատեքստում ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումները շարունակում են տարեկան ծրագրերով նախատեսված՝ հանցավորության դեմ պայքարում անչափահասների հետ տարվող ակտիվ աշխատանքները:
168.am-ի հետ հեռախոսազրույցում շուկայի տնօրեն պարոն Նավոյանը, սակայն, ասաց, որ որևէ թանկացում նախատեսված չէ։ Իսկ վերջում էլ մեզ հորդորեց, որ այլևս այդ հարցով իրեն չզանգահարել։
Պարզվել է, որ տվյալ անձը ոչ միայն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, այլև առհասարակ իրավապահ որևէ մարմնում չի աշխատում և հանդիսանում է մի ՍՊԸ-ի ֆինանսական վերահսկող:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի հանդիպմանը, որին ներկա են եղել նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը:
Շենգավիթի շուկայի աշխատակիցները գործադուլ են հայտարարել:
Ինչպե՞ս է իրականացվում առողջապահության նախարարի հրամանը պոլիկլինիկաներում և առհասարակ՝ 19-րդ պոլիկլինիկայում: Ինչո՞ւ են բժիշկներին ազատում աշխատանքից, ովքե՞ր են փոխարինում նրանց և ի՞նչ իրավիճակ է այս պահին: Քննարկում են ոլորտի մասնագետները:
Այս տարվա ապրիլի 9-ին ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել էի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ։
Սիրելի երեւանցիներ, այսօր ուզում եմ հերթական անգամ սիրո խոստովանություն անել մեր քաղաքին: Եվ քանի որ քաղաքը՝ առաջին հերթին իր բնակիչներն են, ուզում եմ խոսել հենց երեւանցիների մասին:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 3-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի 18-ամյա բնակիչ Դավիթ Ղալաչյանը Վերին Գետաշեն գյուղ տանող ճանապարհին «Օպել Վեկտրա» մակնիշի մեքենայով բախվել է բետոնե պատնեշին:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Գյումրիում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչությունը աշխատում է նաև շաբաթ և կիրակի օրերին:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 17:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռոստովյան փողոցի թիվ 27 շենքի բակում ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քրեակատարողական ծառայության հարգելի՛ աշխատակիցներ, Արդարադատության նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ:
«Դատարանը բավարարել է ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը»։
Մեզնից յուրաքանչյուրն ունի իր Երևանը, որոնք միանում ու դառնում են մեկն ու միակը:
«Տոնդ շնորհավո՛ր, իմ ջերմ ու բարի Երեւա՛ն ջան»:
Այսօր Հայաստանի հագուստի, կոշիկի խանութների մեծ մասի ներսի պատերին շատ հաճախ կարելի է հանդիպել «Գնված ապրանքը հետ չի ընդունվում» գրությանը, ինչը, ըստ մասնագետների, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում է:
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել հոկտեմբերի 17-ին սպանված ոստիկանին կրակած երկու եղբայրների տված ցուցմունքներից:
Ոստիկանության Մուշի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրիի Անի թաղամասի 23-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում և օգտագործում:
Աշնանացան ցորենն արդեն ցանված է, որոշ տարածաշրջաններում՝ բերքն աճած: 11 000 հա աշնանացան է ցանվել մինչ այս պահը:
Ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ մշտական բնակության վայր չունեցող 66-ամյա մի տղամարդ վարչական տարածքում գողություններ է անում:
Ամերիկացի սենատորներ Ռիք Սքոթը (հանրապետական՝ Ֆլորիդայի նահանգից) եւ Թոմ Յուդոլը (դեմոկրատ՝ Նյու Մեքսիկոյի նահանգից) հոկտեմբերի 17-ին ներկայացրել են օրինագիծ, որը նպատակամիտված է այն բանին, որ նոր տեխնոլոգիական միջոցների օգնությամբ հարբածներին թույլ չտրվի փոխադրամիջոց վարել:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են՝ 20-ամյա երիտասարդի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է զգալի չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել 23-ամյա կնոջը:
Ryanair իռլանդական ավիաընկերության Հայաստանի ավիաշուկա մուտք գործելու կապակցությամբ իռլանդական Irish Examiner պարբերականը ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը:
Առերևույթ հանցագործությունների առթիվ հարուցվել է քրեական գործ:
Հոկտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 18-ին, ժամը 13:28-ին տեղեկություն է ստացել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Մասրուտ» կոչվող հանդամասում այրվում է անտառափեշ: