ԱՊԼ-ի ֆուտբոլիստները ստեղծել են կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնդ
Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների առաջատար խաղացողները հայտարարել են հիմնադրամի ստեղծման համար, որը կաջակցի Անգլիայի Առողջապահության ազգային ծառայությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում:
Մի քանի խաղացողներ գրել են #PlayersTogether հիմնադրամի գործարկման մասին, այդ թվում՝ «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայերը և «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը, որոնք նախաձեռնության հեղինակներն են:
«Սա ծայրահեղ ժամանակ է մեր երկրի և Առողջապահության ազգային ծառայության համար, և մենք վճռական ենք տրամադրել հնարավոր ցանկացած օգնություն:
Այս նախաձեռնությունը կօգնի Առողջապահության ազգային ծառայությանն արագորեն միջոցներ հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարին: Սա կբարելավի՝ ինչպես բժիշկների, այնպես էլ՝ հիվանդների բարեկեցությունը, որոնք վարակվել են COVID-19-ով:
#PlayersTogether-ի էությունն այն է, որ մենք՝ խաղացողներս, համագործակցում ենք, որպեսզի ստեղծենք նախաձեռնություն՝ առանձին ակումբների և լիգաների միջև ցանկացած բանակցությունից»,- ինչպես հաղորդում է Sky Sports-ը, ասվում է հայտարարության մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը