 
                        «Ինչ-որ անձինք Նիկոլ Փաշինյանի անունից զանգում են քաղաքացիներին». Ալեն Սիմոնյան
 
                                    Ազգային ժողովի փոխնախագահը տեղեկացնում է, որ ոմանք օգտագործում են վարչապետի` քաղաքացիներին զանգահարելու տեսանյութի ձայնագրությունը և մարդկանց զանգում փակ համարից։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դիմել է իրավապահներին։
«Վերջին օրերին ինչ-որ անձինք փակ համարից զանգահարում են քաղաքացիներին և օգտագործելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիներին զանգահարելու տեսանյութի ձայնագրությունը՝ ձայնի միջոցով փորձում տպավորություն ստեղծել, թե իբր վարչապետը զանգահարել է իրենց:
Տվյալ փաստի առթիվ արդեն դիմել եմ իրավապահներին»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
https://www.facebook.com/simonyanalen/posts/2683299201797119
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        