«Բիլայնի» տնօրեն Անդրեյ Պյատախինը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը և չի նախատեսում լքել այն
Երեկ մամուլում հրապարակվեց տեղեկատվություն այն մասին, որ «Յուքոմ» ընկերության 500 աշխատակից, այդ թվում՝ հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները, աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել, որի պատճառը «Բիլայնի» գործադիր տնօրեն Անդրեյ Պյատախինի կողմից «Յուքոմի» բաժնետոմսերը ձեռք բերելու որոշումն է:
«Յուքոմ» ընկերությունից այս տեղեկատվության վերաբերյալ մանրամասներ ճշտել չհաջողվեց, իսկ ահա «Բիլայն» ընկերությունից մեզ հայտնեցին, որ ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը և չի նախատեսում լքել այն:
«Ընկերությունը շարունակում է աշխատել սովորականի պես՝ կատարելով իր պարտականությունները հաճախորդների և շահակիրների առջև»,- ասված է մեզ տրված պատասխանում: