
Վրաստանի տարածքով Թուրքիայից Հայաստան է վերադարձել 73 քաղաքացի

Թուրքիայում գտնվող 73 ՀՀ քաղաքացի Վրաստանի տարածքով այսօր՝ ապրիլի 9-ին տեղափոխվել են Հայաստան։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։
«Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում այսօր հնարավոր դարձավ Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիների տեղափոխման համար Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (2 ավտոբուսներով):
Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները, նրանց տրամադրել է ուտելիք և առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև ապահովել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների երկանգամյա կանգառի ախտահանման աշխատանքները»։