Ռուստամ Բադասյանը 2019 հունիսի 19-ին արդարադատության նախարար նշանակվելուց հետո մինչև նախորդ տարեվերջ ստացել է 8 մլն 779 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։
Ի՞նչ փորձի և ռազմավարության մասին է խոսել Աննա Հակոբյանը, երբ համաճարակի դեմ ամբողջական և լուրջ պայքարը տեղավորել են դիմակ դնել-չդնելու շրջանակի մեջ, կամ պրիմիտիվացրել և հասցրել փողոցում «Տավուշ տեքստիլի» 100 դրամանոց դիմակներ բաժանելու մակարդակի: Այսինքն՝ գործում է նույն տրամաբանությունը, ինչ Փաշինյանի հայտարարած «տնտեսական հեղափոխության» դեպքում, որն իրենից ներկայացնում էր զուտ ՀԴՄ պահանջելու օպերացիա, երբ էլի նույն կոչն էր՝ տեսագրել ՀԴՄ չտվող վաճառողին, ինչպես այսօր՝ դիմակ չդնող քաղաքացուն, վարորդին: Սա ոչ այլ ինչ է, քան ամեն կերպ ձախողման մեղքը ժողովրդի վրա գցելու փորձ, ինչն առավել ընդհանուր կարելի է համարել քարոզչական տեխնոլոգիա՝ «պարզ լուծում» անվամբ:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը որոշ ժամանակով նիստից բացակայելուց հետո երբ վերադարձավ, անդրադարձավ իր բացակայության ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի ելույթին, ինչի մասին իրեն տեղեկացրել են: Նա ասաց, որ որոշ ժամանակով դուրս էր եկել դահլիճից, և ավագանու անդամներից մեկն անդրադարձել է իր ելույթին:
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը և ՀՀ ոստիկանությունը համատեղ վերահսկողություն են իրականացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի զբոսաշրջային վայրերում։
Երևանի ավագանու հունիսի 24-ի նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Օվսաննա Հովսեփյանն իր ելույթում անդրադարձավ շաբաթներ առաջ Երևանի Կենդանաբանական այգուն նվիրաբերված սպիտակ առյուծին և նշեց, որ կենդանին բոլորովին էլ եզակի ցեղատեսակ չէ: «Շատերի կողմից հնչեց կարծիք, որ սա սպիտակ առյուծի եզակի ցեղատեսակ է, բայց դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ սպիտակ առյուծն ընդամենն ամենասովորական աֆրիկյան առյուծ […]
Երևանի ավագանու հունիսի 24-ի նիստի ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանը հրահանգեց անջատել «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի խոսափողը, երբ նա փորձեց ելույթ ունենալ առանց դիմակի: Նախքան ամբիոնին մոտենալը՝ Մարությանն ասաց.
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ պարետի՝ 2020 թ․ հունիսի 3-ի N110 որոշման համաձայն,շարունակելեն ՀՀ Ոստիկանության ստորաբաժանումների հետ համատեղ մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։
«Լինե´լ. սա խնդիր չէ» «To BE! That’s not a question!». սա «Հայ ֆեստ» 18-րդ միջազգային թատերական փառատոնի այս տարվա կարգախոսն է:
Հունիսի 23-ին ԱՀ ոստիկանության ծառայողը հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ Հարավ համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի:
Հունիսի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան», «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 26-ամյա վարորդը եւ «Նիսանի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Հունիսի 24-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Նիսանի» 26-ամյա ուղևոր Փիեռ Ղ.-ն հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
ՀՀ ազգային ժողովում պատգամավորների շրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը երեքն է, 1 հաստատված դեպք կա նաև աշխատակազմում:
Հունիսի 24-ին Երևանի ավագանու նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ-Մելքոմյանը ՀԷՑ-ի ենթակայանին տարածք հատկացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ հարց բարձրացրեց, որ կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները, այդ թվում՝ ՀԷՑ-ը, Վեոլիա ջուրը, նորոգումների ժամանակ փողոցներում, բակերում հետագծեր են փորում, բայց անվտանգության պատնեշներ և լուսավորություն պատշաճ չեն դնում, չեն պահվում ժամկետները:
Հունիսի 23-ին 2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներն անցկացրել են արգելագոտիների հաղթահարման պարապմունք:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, որի ինքնազգոցողությունը վատացել էր ԱԺ հունիսի 24-ի արտահերթ նիստում, արդեն լավ է:
Ռուսաստանում վերջին մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 7 հազար 176-ով՝ ընդհանուրը դառնալով 606 հազար 881:
Խորհրդարանը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով առաջարկվում է գյուղական բնակավայրում բնակվող ծնողին մինչև երեխայի 2 տարին լրանալը խնամքի նպաստը նշանակել և վճարել անկախ նրանից՝ ծնողը վարձու աշխատող է, թե չի աշխատում, իսկ եթե ծնողը նաև վարձու աշխատող է, ապա նպաստը կրկնապատկել:
Հունիսի 24-ին, ժամը 11։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գայ գյուղի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայանում:
Օդի ջերմաստիճանը հունիսի 24-ի ցերեկը կբարձրանա 2-3, 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով:
Կրկին ու կրկին կոչ ենք անում՝ գիտակցել խնդրի լրջությունը, ❗️️հստակորեն պահպանել սահմանված կանոնները, ❗️չվտանգել մեր, մեր հարազատների, մտերիմների առողջությունը եւ կյանքը, ❗️չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների, ❗️խստորեն պահպանել անհատական պաշտպանության միջոցների կրման եւ անձնական հիգիենայի կանոնները։
«Քանի որ մեզ մոտ անկանոն վիճակ է, և ով ինչից ուզի՝ կխոսի, ես էլ որոշեցի այսօր հեքիաթ կարդամ». այսօր՝ հունիսի 24-ի Երևանի ավագանու նիստում, «Լույս» խմբակցության անդամ Անի Խաժակյանն այսպես արձագանքեց, երբ «Լույս» խմբակցության անդամին քաղաքապետն ընդհատեց, քանի որ այդ պահին հարց ու պատասխանի ժամանակը չէր, իսկ «Իմ քայլը» խմբակցության անդամին թույլ տվեց ելույթ ունենալ հարցի հետ չառնչվող թեմայով:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը վարակվել է կորոնավիրուսով:
Երևանի ավագանին հունիսի 24-ի նիստում 40 կողմ, 3 ձեռնպահ, 0 դեմ ձայների համամասնությամբ ընդունեց շրջիկ առևտրի կետերի աշխատանքը կանոնակարգող նախագիծը, որով սահմանեց շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, ժամկետները, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները:
«Հիշողության հետ խնդիր չունեմ, մտածելու բան չունեմ»․ Մարությանը՝ Թեհմինա Վարդանյանին
,Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մոտ մեկ տասնյակ պատգամավոր վարակվել է կորանավիրուսով եւ այսօր չի ներկայացել նաև Ազգային ժողովի նիստին: Նշենք, որ արդեն հաստատված վարակակիր է նաև ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը, որից հետո մեկուսացել են ԲՀԿ-ականները, սակայն ըստ էության կորոնավիրուսը հասել է նաև իշխող խմբակցությանը:
«Ինչո՞ւ պետք է 1 միլիոն դոլարանոց 1 տուն ունեցողը վճարի ավելի շատ, իսկ 100.000 դոլարանոց 10 տուն ունեցողը՝ քիչ». Հովիկ Աղազարյան
«Ինչո՞ւ եք «Գույքահարկի մասին» օրենքի փոփոխությունը խորհրդարան բերել այսպիսի արտակարգ ռեժիմով». Արկադի Խաչատրյանը՝ փոխնախարարին
«Վաղուց ժամանակն է, որ մենք գույքն ու կուտակված հարստությունից ստացված եկամուտն ավելի շատ հարկենք». Վարազդատ Կարապետյան
Հունիսի 23-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Նիսան Իքստեռա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Իքստեռայի» 29-ամյա վարորդը, 23-ամյա ուղևորը, «ՎԱԶ-2107-ի» 53-ամյա վարորդը և 46-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, MMA մարտիկ Միհրան Հարությունյանը նոր հրապարակում է կատարել Ինստագրամի իր պաշտոնական էջում՝ իր աջակցությունը հայտնելով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: