Բաժիններ՝

ԱԺ-ում կորոնավիրուսով վարակված է 3 պատգամավոր, 1 անձ աշխատակազմից

ՀՀ ազգային ժողովում պատգամավորների շրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը երեքն է, 1 հաստատված դեպք կա նաև աշխատակազմում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը:

«Ունենք 3 հաստատված դեպք՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիկտոր Ենգիբարյանը և ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը»,-ասաց Մինասյանը:

Թեստ է հանձնել «Իմ քայլը»-ից Ծովինար Վարդանյանը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը թեստ չի հանձնել:

Մինասյանը հստակ չկարողացավ ասել, թե ովքեր թեստ կհանձնեն, կորոշվի՝ ըստ բժշկի ցուցման: ԱԺ աշխատակազմում դեպքի հաստատումից արդեն բավականին ժամանակ է անցել, իսկ մեկ հոգի, որը կոնտակտավոր է, պետք է թեստ հանձնի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս