Երևան քաղաքի ավագանու հունիսի 24-ին սկսվելիք 4-րդ նստաշրջանի 5-րդ նիստի ժամանակ կսահմանի մայրաքաղաքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը:
Բուժաշխատողի օրվա առթիվ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի երաժշտախմբերը հանդես եկան գեղեցիկ համերգով՝ իրենց խոնարհումը բերելով այս օրերին բազում կյանքերի համար պայքար մղող բուժաշխատողներին:
Գյումրու Բուլվարային թաղամասում հունիսի 22-ին, չպարզված հանգամանքերում, 9 հարկանի շենքի 8-րդ հարկից կին է ընկել ու մահացել:
Հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության 102 օպերատվի կառավարման կենտոն ահազանգել է Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ Հայկ Ստեփանյանը և հայտնել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցում մոտ 40 հոգով իրեն ծեծի են ենթարկել։
Հունիսի 15-21-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 501 դեպք, որից 283-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 188 հրդեհի, հինգ ուժեղ կարկուտի, յոթ ուժեղ քամու, մեկ որոնողափրկարարական դեպք, 62 ճանապարհատրանսպորտային պատահար, ութ ինքնասպանության փորձ, 76 օձի հայտնաբերման դեպք, ինչպես նաև՝ 109 կենցաղային կանչ. տուժել է 83 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է մեկ քաղաքացի:
Բեյրութում կյանքից հեռացել է սփյուռքահայ վաստակաշատ մանկավարժ Մարո Գանտահարյանը։ Նա տասնամյակներ հայկական տարբեր վարժարաններում եւ հատկապես Բեյրութի «Սուրեն Խանամիրյան» քոլեջում կրթել է սերունդներ` դասավանդելով անգլերեն։
Հունիսի 22-ին, ժամը 00։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ն․ Տիգրանյան փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ։
Նվեր Մնացականյանը վարակվել է կորոնավիրուսով:
Հունիսի 21-ին, ժամը 23:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի և Աճառյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է գազի արտահոսք։
Հունիսի 21-ին, ժամը 23:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան զոհեր և տուժածներ։
Հունիսի 21-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 22-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Հունիսի 18-ին, ժամը 11-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ ժամեր առաջ գողացել են Փարպեցու փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Մերսեդեսի» կողային հայելիները:
Հունիսի 15-ին ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Արտաշիսյան փողոցից ոստիկանություն բերման ենթարկեցին Ներքին Չարբախի 32-ամյա բնակչի։
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացրած զեկույցի համաձայն՝ 2019 թվականին 79.5 միլիոն փախստական ստիպված է եղել լքելու իր տունն ու բնակավայրը։ 2018 թվականի համեմատությամբ փախստականների թիվն աշխարհում աճել է 9 միլիոնով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Հունիսի 18-ին, ժամը 22.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած, գլխի շրջանի բազմակի կտրած, արնահոսող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հունիսի 16-ին, ժամը 14.30-ի սահմաններում, ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողները Երևան-Մեղրի ճանապարհից, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, Եղեգնաձորի բաժին բերման են ենթարկել Էջմիածին քաղաքի 41-ամյա մի բնակչի՝ իր «ՎԱԶ-21101» մակնիշի մեքնայով հանդերձ։
Արդեն մի քանի օր է՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մեկուսացված անձանց գտնվելու վայրի քարտեզները։ Ըստ նախարարի, այդ քարտեզում կարելի է 50 մետրի ճշտությամբ տեսնել այն հասցեները, որտեղ կան ինքնամեկուսացված քաղաքացիներ։
Լրատվամիջոցներում շրջանառվող վարկածներից մեկի համաձայն՝ ապակու վնասումն առաջացել է կրակոցի հետևանքով:
Չինաստանից Հայաստան են մատակարարվել 3 մեծ թթվածին արտադրող կայաններ, որոնք մեծացնելու են Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի և Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղի կենտրոնացված թթվածին արտադրելու հզորությունները:
Այսօր, հունիսի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտակարգ իրավիճակների նախարարությանը հանձնարարական էր տվել քննարկել և ներկայացնել առաջարկություններ՝ նախարարության ենթակայության տակ գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության նպատակահարմարության, թվաքանակի կրճատման, օպտիմալացման վերաբերյալ:
Հունիսի 18-ին, ժամը 21.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ զստափոսի շրջանի կտրած-ծակած վերք, աջ արմնկահոդի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 19-ամյա մի երիտասարդ:
«Արմենիա» ավիաընկերությունը հունիսի 23-ին իրականացնելու է Երևան-Կալուգա-Երևան չարտերային չվերթը:
Ըստ Կառավարության ընդունած որոշման՝ Ազգային ժողովի նոր վարչական մասնաշենքի կառուցման համար դեռևս 2019թ. դեկտեմբերի 5-ի որոշմամբ աշխատանքների նախագծահաշվային փաստաթղթերի կազմման համար նախատեսվել էր հատկացնել 51 միլիոն 291 հազար դրամ։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հայտարարել է մրցույթ, որը տեղի էր ունեցել, սակայն պայմանագիր չէր կնքվել որևէ կազմակերպության հետ։
Կառավարությունը հունիսի 18-ի նիստում օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով հերթական անգամ վերաբաշխում է կատարել 2020 թվականի բյուջեում՝ այս անգամ մարզային ծրագրերի համար հատկացված դրամաշնորհային գումարը հետ վերցնելով և դա ուղղելով COVID-19-ի տնտեսական հետևանքների չեզոքացմանը։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հաստատեց գազի նոր սակագները: Ըստ այդմ՝ որոշվեց գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին՝ նոյեմբերի 1-մարտի 31 ժամանակահատվածի համար, և վերամշակող արտադրությամբ զբաղվող անձանց վաճառվող բնական գազի սակագինը 1000 խմ-ի համար սահմանել 224 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ գործող 212 ԱՄՆ դոլարի փոխարեն: