Ավստրիայի իշխանությունները լոուքոսթ ավիաընկերությունների կյանքն էականորեն բարդացնող օրենք են ընդունել։
Հունիսի 22-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Հունիսի 21-ին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Դավիթ Բեկի փողոցից, իր «Միցուբիշի» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին Սարի թաղի 23-ամյա մի բնակչի:
«Որակի նշան» ընկերության նախաձեռնությամբ 2019 թվականին առաջին անգամ իրականացվեց աննախադեպ մրցանակաբաշխություն, որի ընթացքում բժշկության ոլորտի լավ մասնագետները Հայաստանի տարբեր անկյուններից ստացան իրենց «Որակի նշանը»:
Նորզելանդուհի Մադլեն Քիրք-Սմիթը իր մոտ հայտնաբերել է կրծքագեղձի քաղցկեղ՝ դիտելով սեփական հարսանիքի լուսանկարները: Այս մասին նա պատմել է ֆեյսբուքյան իր էջում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 23-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան համայնքի, այդ թվում Գագարինավան, Վարսեր թաղամասերի, Սևանի Թերակղզու Նախագահական հանգստյան տան, ինչպես նաև Հրազդան քաղաքի Ջրառատավան թաղամասի ջրամատակարարումը:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Մենք բազմիցս ներկայացրել ենք մեր պահանջները, բողոքները, բայց հաշվի չեն նստում մեզ հետ: Սիսակ Գաբրիելյանը նաև խոսք էր տվել, որ այդ կետերը պետք է հոսանքով կահավորված լինեն, բայց ոնց որ այդ խոստումն էլ չեն անում իրենք, կարծես առանց հոսանքի են լինելու կետերը: Խոստացել էին, որ պետք է բանակցություններին մենք ներգրավված լինենք, բայց դա եղել է ընդամենը նամակագրության միջոցով: Հարց ու պատասխանի ժամանակ մեզ միշտ լղոզված պատասխաններ են տվել»,- ասաց Մելիքյանը:
Ղազախստանում գտել են հայկական համարանիշներով մեքենաների գրանցման համար նպաստավոր տարբերակը։ Այս մասին հայտնել է նախագահի խորհրդական, տնտեսագետ Օլժաս Խուդայբերգենովը։
Խնջույքներն աղմկոտ ու գունեղ հրավառությամբ եզրափակելը մեր առօրյայի անբաժանելի մասն են։ Օրենքը չի արգելում հրավառություն իրականացնել, բայց այն արգելում է գիշերային ժամերին, երբ անհրաժեշտ է խստագույնս պահպանել լռության կանոնները։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 180-րդ հոդվածը, ի թիվս լռության պահպանմանը վերաբերող մի շարք կանոնների, սահմանում է, որ «գիշերային ժամանակ՝ ժամը 23-ից 7-ը, հրագործական արտադրատեսակներ օգտագործելը […]
Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ելույթ ունեցավ նաև Ֆրանսիայից Հայաստան ժամանած բժշկական թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը: Նա տեղեկացրեց, որ չորեքշաբթի օրը Հայաստան կժամանի մեկ այլ առաքելություն, խմբում լինելու են նաև սփյուռքի հայեր: Բժիշկ Մինյոնը նաև կորոնավիրուսի բուժման նպատակով օգտագործվող դեղամիջոցի մասին տեղեկացրեց:
Հարցին, թե ե՞րբ կվերականգնվեն կանոնավոր ուղևորափոխադրումները Հայաստանի և ԵԱՏՄ երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի միջև, քանի որ ԵԱՏՄ երկրներում արտագնա աշխատանք իրականացնող բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ, կորոնավիրուսով պայմանավորված սահմանների փակ լինելու պատճառով, չեն կարողացել մեկնել աշխատանքի, վարչապետը կոնկրետ պատասխան չտվեց:
2019 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է աշխատանքային իրավունքներին առնչվող մեծաքանակ դիմումներ, որոնց ուսումնասիրությունը վկայում է ոլորտում առկա համակարգային խնդիրների մասին:
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։
Հունիսի 20-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գիշերային վարժանքներ:
ՀՀ Վայոց ձորի մարզում հունիսի 22 ի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 17 դեպք: Փաստացի բուժում է ստանում 53 քաղաքացի, (ստացիոնար բուժման մեջ են գտնվում 27 անձ, 26-ը՝ տնային բուժում են ստանում ԱԱՊ բժշկի կողմից):
Պաշտոնապես հաստատվել է Ղազախստանի Ակտաու քաղաքից դեպի Երևան «SCAT» ավիաընկերության DV 5054 չարտերային չվերթը:
2-րդ զորամիավորման տանկային ստորաբաժանումների ներգրավմամբ հունիսի 22-ին անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:
ՀՀ պարետի կողմից սահմանված՝ համաճարակի կանխարգելման կանոնների վերահսկման աշխատանքները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչներն ու ոստիկանները հունիսի 22-ին մեկնարկել են Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից։
Հունիսի 22-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտում Պարետի կողմից տրված ցուցումներին հետևելու և անվտանգության կանոնները պահպանելու նպատակով։
2020թ. հունիսի 21-ին «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիչինա փողոցում մի խումբ անձիք ձեռքերով, ոտքերով և մահակներով ծեծի են ենթարկել իրեն ՝ հայհոյանքներ հնչեցնելով իր և ՀՀ Վարչապետի հասցեին, միաժամանակ վնասելով իրեն պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներն ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակել են մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։
Գավառում ապրիլին տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Զոհրաբ Պարոնիկյանը և Վահե Ավետիսյանը մահացել են Արմեն Հայթյանի կրակոցների հետևանքով:
«Ամուսինս 3 ամիս չի աշխատել, չենք կարողանում գոյատևել։ Ես էլ չեմ աշխատում։ Ապրում ենք Րաֆֆու 111 հասցեում գտնվող մեկ սենյականոց հանրակացարանում։ Սենյակը 18քմ է։ Հիմնականում հագուստի և սննդի կարիք ունենք։ Նպաստը ստանում, լույսի գումարը վճարում եմ, որ մութ տեղում չմնանք։ Երեխաներից ամենափոքրը՝ Էդմոնը, 4 տարեկան է, Մոնիկան՝ 6, Մանեն՝ 8, Ինգան՝ 10, Էրիկը՝ 12, Անահիտը՝ 14»,- 168.am-ի հետ զրույցում ասաց երեխաների մայրը՝ տիկին Քրիստինեն։
Տեղեկացնում ենք, որ ս. թ. հունիսի 23-ին կիրականացվի Երևան-Կալուգա-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 08:00, ժամանում դեպի Երևան 13:50)
Հունիսի 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելով առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Քասախ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով նշված համայնքում ապօրինի կառուցվող շինության մասին, չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները: