ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դիմակներ է բաժանում փողոցում քայլող քաղաքացիներին:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ 2020 թ. հոկտեմբերի 19-ին Նյու Յորքում կկազմակերպվի «Ավրորայի» հնգամյակին նվիրված հատուկ՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» պաշտոնական ճաշ, որի ընթացքում կմեծարվեն «Ավրորա» մրցանակի հինգ դափնեկիրները, եւ հարգանքի տուրք կմատուցվի Նյու Յորք քաղաքի՝ կորոնավիրուսի դեմ պայքարող հերոսներին։
Հունիսի 22-ին 4-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ անցկացվել է ենթակա զորամասերի հրամանատարների հավաք-խորհրդակցություն։
Անձնակազմի տեսական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով 1-ին զորամիավորման N զորամասում հունիսի 22-ին անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։
Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ առավոտից մայիս ամսվա եկամտային հարկի տվյալներն ուսումնասիրելով՝ պարզել են, որ մայիսին, երբ որոշել են չշարունակել «լոք-դաուն»-ի քաղաքականությունը, 50.094 աշխատատեղ վերականգնվել է: Ըստ վարչապետի՝ սա ոչ թե նշանակում է, որ հաղթահարվել է այդ տնտեսական բարդությունը, այլ նշանակում է, որ սկսվել է վերականգնման պրոցես:
ՀՀ պարետի N 110 որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ շարունակում են մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ իրականացնել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։
ԱԱՏՄ-ն նաև կասեցրել է անվտանգության կանոններ խախտած շուրջ 5 տասնյակից ավելի տնտեսավարողի գործունեությունը:
Նորաստեղծ «Թիմ» ՍՊԸ-ի և «Վեոն Արմենիայի» Բիլայն ապրանքանիշի ձեռքբերման գործարքի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Օրեր առաջ տեղեկացանք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մերժել է «ԹԻՄ»-ի ՀՀ տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու դիմումը։
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում կարևոր իրադարձություն է: Ռեեստրում հունիսի 23-ին իրականացվող ցողունային բջիջների անջատումը տեղի էր ունենում արտակարգ պայմաններում:
2018-ի հոկտեմբերից Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, անցյալ տարի 3 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Չեխիայի Կուտնա Հորա քաղաքում:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հունիսի 23-ին դուրս է գրվել կորոնավիրուսով վարակված բուժառու Հայրենական մեծ պատերազմի վետերան, 99-ամյա Մեխակ Ավետիսյանը։
Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը վարակվել է կորոնավիրուսով:
Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ հունիսի 23-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ ոստիկանության ուղեկցությամբ անակնկալ ստուգայցեր են կատարել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Օլիմպիական միջազգային օրվա առթիվ:
Հունիսի 23-ի ցերեկը, 26-28-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Հունիսի 22-ին, ժամը 11։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղում այրվում է խոտածածկ տարածք։
Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցներն օրերս մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով Բագրատաշենի մաքսակետում զննության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատար մեքենան:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 22-ին տեսակապով մասնակցել է «Female political leaders as champions for testing:
Հունիսի 22-ին, ժամը 21։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք։
ԱԻՆ-ը շարունակում է իրականացնել նոր համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության տարածքում:
Ֆրանսիայի Հանրապետության Գրենոբլի եւ Հայաստանի Հանրապետության Սեւան քաղաքների միջեւ հաստատված երկար տարիների համագործակցությունն ու բարեկամությունը ամրապնդվեց եւս մեկ արդյունավետ ձեռնարկով:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանի գործով դատական նիստն այսօր չկայացավ: Նշանակված ժամից մի քանի րոպե ուշացել էր փաստաբան Հրանտ Անանյանը, ու դատավոր Դավիթ Բալայանը փաստաբանի ուշացման պատճառով դատական նիստը հետաձգեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 10-ին:
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 238 բնակիչ։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Միջազգային էներգետիկ կորպորացիա» եւ «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋէկ)» ընկերությունները ապրիլի 17-ի եւ ապրիլի 21-ի գրություններով դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում՝ պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող կեղծ օգտատերերին:
Այսօր հասել ենք գոնե նրան, որ տանը հոսպիտալացման սպասող հիվանդ չունենք: Բայց առողջապահական համակարգի ծավալման հնարավորությունները անսահմանափակ չեն:
Հունիսի 22-ին, ժամը 23։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Արտաշատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
Հունիսի 22-ին, ժամը 21։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 3-րդ շենքի տանիքը:
Հունիսի 22-ին, ժամը 17։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի տներից մեկի մոտակա առվակում նկատել են նռնակի նմանվող իր։