«ՌՆ-Նյագաննեֆտեգազ» բաժնետիրական ընկերության օպերատիվ ստորաբաժանումները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Խանտի Մանսիյսկի Ինքնավար Մարզի (ԽՄԻՄ) Եմ-Եգովսկի նավթի հանքավայրի արտադրական հարթակներից մեկում:
Նկատենք՝ կառավարությունն օգոստոսի 12-ի արտահերթ նիստում որոշեց երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի օգոստոսի 12-ի ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը, ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 12-ին՝ ժամը 15:35-ին տեղեկատվություն է ստացել այն մասին, որ Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը խոչընդոտում է ապօրինի պատշգամբի ապամոնտաժման աշխատանքներին` սպառնալով երեխային ցած նետել պատշգամբից:
2003-2015թթ. ընթացքում 163 ընտանիքի հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը նախատեսվում է նվիրաբերել դրանք զբաղեցրած մանկատան շրջանավարտներին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 13-ին ժամը 10:00-24:00 կդադարեցվի Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 1-ին, 4-րդ, 5-րդ, 8-րդ և 9-րդ փողոցների ջրամատակարարումը:
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով կորոնավիրուսի վարակակիրների թվի նվազման մասին, անդրադարձավ սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական հաստատությունների բացվելուն:
Գրեթե մեկ շաբաթ առաջ Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունից անմիջապես հետո ՀԲԸՄ կենտրոնական վարչությունը աշխարհի բոլոր ծագերում անհապաղ հանգանակության կոչեր տարածեց՝ արագացնելու օգնության հատուկ հիմնադրամի միջոցով լիբանանահայերին հասցվելիք աջակցությունը: Ողջ աշխարհից բարերարների և նվիրատուների կողմից անմիջապես ուղարկված առատաձեռն աջակցության շնորհիվ միայն հանգստյան օրերին հանգանակվեց ավելի քան մեկ միլիոն դոլար: Առաջին միլիոնը կրկնապատկվեց ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վաչե և Թամար Մանուկյանների կողմից, ովքեր ստանձնեցին հավելյալ հանձնառություն՝ կրկնապատկելու առաջիկա շաբաթների ընթացքում այս հրատապ ջանքերի շնորհիվ գոյացած բոլոր միջոցները:
«Արտակարգ դրության պայմաններում սրվեց Ամուլսարի հիմնախնդրի շուրջ իրավիճակը, և ես վստահ եմ, որ դուք քայլ առ քայլ, կադր առ կադր տեսել եք, թե ինչ է կատարվել այնտեղ»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ դիմելով ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Ի՞նչ տարբերություն հարսանիքին մասնակցում է 40, թե՞ 60 մարդ. առաջարկում եմ անենք 60». Սասուն Միքայելյան
«Այս փուլում նախատեսվում է թատերահամերգային և մշակութային միջոցառումների բացօթյա գործունեությունը: Այս ոլորտների սահմանափակումների մեղմումը ոչ միայն պայմանավորված է կորոնավիրուսի հետ ապրելու տրամաբանությամբ, այլև այն համոզմամբ, որ մշակույթն ու արվեստը թերևս կօգնեն մի փոքր ավելի հեշտ հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված սոցիալ-հոգեբանական կուտակված լարվածությունը»,- այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասաց պարետ Տիգրան Ավինյանը:
Oգոստոսի 12-ի ցերեկը, 13-17-ը առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
«Հանվելու է անձնական ավտոմեքենաներում դիմակ կրելու պարտադիր պահանջը, սակայն, պահպանվելու է հանրային տրանսպորտում և տաքսիներում դիմակների կրման կանոնը»,-ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը:
«Անկախ նրանից՝ կանոնավոր ուղեվորափոխադրումները կվերսկսվեն, թե կշարունակվի չարթերային չվերթների կազմակերպման տրամաբանությունը, նախատեսվում է սահմանել ժամանող ուղևորահոսքի որոշակի առավելագույն սահմանաչափ: Այս պահին ՔԱԿ կողմից տարբեր ավիաընկերությունների հետ քննարկումներ են իրականացվում՝ ավելացման հնարավոր ծավալները հասկանալու, որից հետո կկայացվի ուղևորահոսքի առավելագույն սահմանաչափի վերաբերյալ որոշումը»,-այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց պարետ Տիգրան Ավինյանը:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու թվերի նվազման մասին ուղերձը քաղաքացիները չափից ավելի լավատեսորեն են ընդունում: Այս մասին ՀՀ կառավարության արտահերթ նիստում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նա ընդգծել է, որ եթե հիմա ստեղծված իրավիճակը ճիշտ չգնահատենք, դարձյալ կարող ենք հետ գլորվել հուլիսի իրավիճակին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ անհրաժեշտ է հետագծել կառավարության գործողությունները՝ նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված:
«Վերջին 2-3 շաբաթներին դրսևորվող համաճարակային վիճակը հնարավորություն է տալիս արտակարգ դրության շրջանակներում գործող սահմանափակումներն ու կարգավորումները որոշակիորեն վերանայել և հերթական մեղմացումները կիրառել: Այս փուլում մեր մարտավարությունը խարսխվում է երկու առանցքային սկզբունքի վրա՝ առաջին՝ սովորել ապրել նոր տիպի կորոնավիրուսի պայմաններում և հնարավորինս վերադառնալ բնականոն կենսագործունեությանը, և երկրորդ՝ նոր իրականության բերումով սանիտարահամաճարակային կանոններն ու նորմերը դարձնել վարքագծային»,-ասաց նա՝ ընդգծելով, որ վերանայվել է նաև թեստավորման մարտավարությունը:
Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը, որտեղ մատուցվում են ինը ոլորտների 97 պետական ծառայություններ, գործարկումից ի վեր ծառայություն է մատուցել 1500 քաղաքացիների։
«Արտագնա աշխատանքի մեկնողների հարցով արտգործնախարարը ՌԴ-ի հետ բանակցում է». Ավինյան
Կառավարության դիմաց շարունակում են բողոքի ակցիա իրականացնել ռուսաստանաբնակ քաղաքացիները, նրանք պահանջում են իշխանություններից, որպեսզի իրենց համար հնարավորություն ստեղծեն գնալ Ռուսաստան, քանի որ ընտանիքի անդամներն այնտեղ են, իրենց տունն ու աշխատանքն այնտեղ է:
«Օդային սահմանները բացելու հարցում քննարկումներ են գնում ՌԴ-ի հետ, իսկ ցամաքային սահմանների հետ կապված քննարկումներ չկան». ՀՀ պարետ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կներկայացնի «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ: Այս մասին տեղեկացրեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից:
ՀՀ դատախազության և նրա տարածքային ստորաբաժանումների կողմից շարունակվում է քրեական հետապնդման մյուս մարմինների հետ սերտ գործակցությամբ հետևողական քեաիրավական պայքարը ապօրինի անտառահատումների դեմ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության վարչության անդամներին՝ վարչության նախագահ Ջորջ Բարսեղյանի գլխավորությամբ:
«Կառավարության նիստի ժամանակ ներկայացվեց մեղմացումների մասին, ավելի մանրամասն այսօր կներկայացվի ԱԺ-ում»: Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող ռուսաստանաբնակ քաղաքացիների հետ զրույցում նշեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումները խորությամբ ուսումնասիրել են ֆեյսբուքյան մի շարք օգտատերերի կողմից բարձրաձայնված՝ Կարմիր կատար կոչվող բարձունքի խառնարանային լճին վերաբերող խնդիրը։
Հայաստանում Մեղրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Համավարակը լուրջ փորձաքար էր բոլոր երկրների կառավարությունների համար։ Այն բացահայտեց ուղիղ կապը՝ լավ կառավարման և լավ արդյունքի, վատ կառավարման և մեծ կորուստների միջև։ Յուրաքանչյուր երկրում համաճարակի ընթացքի, կորուստների, հաջողությունների և ողբերգությունների ցուցանիշները կախված են տվյալ երկրի իշխանության կառավարման որակներից։
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օգոստոսի 12-ին Երևանի ժամանակով ժամը 03:29-ին գրանցվել է Իգդիր (Թուրքիա) քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ: ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ. «Երկրաշարժը զգացվել է ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում՝ 4 բալ, իսկ Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ»։
«Եթե այսպես շարունակվի, պարոն վարչապետը պետք է մի հատ շենք վարձի, բոլորիս տեղավորի, բնակարաններով ապահովի»: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ռուսաստանաբնակ քաղաքացիներից մեկը, որը պահանջում էր բացել սահմանները:
Օգոստոսի 10-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 300-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի. վարորդները և «Մերսեդեսի» 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով մեր շուրջ 100 քաղաքացիներ վերադառնում են Հայաստան: