
«Երգիչ-երգչուհիներին հնարավորություն կտրվի բացառապես բացօթյա հատվածներում և սահմանված կանոնների պահպանմամբ կազմակերպել գործունեությունը». Տիգրան Ավինյան

«Այս փուլում նախատեսվում է թատերահամերգային և մշակութային միջոցառումների բացօթյա գործունեությունը: Այս ոլորտների սահմանափակումների մեղմումը ոչ միայն պայմանավորված է կորոնավիրուսի հետ ապրելու տրամաբանությամբ, այլև այն համոզմամբ, որ մշակույթն ու արվեստը թերևս կօգնեն մի փոքր ավելի հեշտ հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված սոցիալ-հոգեբանական կուտակված լարվածությունը»,- այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասաց պարետ Տիգրան Ավինյանը:
Նա խոսքով՝ այս փոփոխությունները կարող են ընդգրկել նաև անհատ կատարողների մասով մեղմացումները. «Խոսքը վերաբերում է, օրինակ, ռեստորանային և միջոցառումային ասպարեզում երգիչ-երգչուհիներին, երաժիշտներին և այլ գործիչներին, որոնց հնարավորություն կտրվի բացառապես բացօթյա հատվածներում և սահմանված կանոնների պահպանմամբ կազմակերպել միջոցառումների շրջանակներում գործունեությունը»: