Հիշեցնեմ, որ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի լոգոն մրցույթի արդյունքում փոխվել էր և թյուրիմացաբար, առանց որևէ միտումի նրանից դուրս էր մնացել Արարատ լեռան պատկերը: Լոգոյի փոփոխությունը համընկավ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումներից մեկի (ընգծում եմ՝ միայն մեկի) հետ:
Հունիսին «չճշտված հարուցիչով» թոքաբորբի դեպքերը 6,5 անգամ աճել են նախորդ տարվա հունիսի համեմատ։ Այս հունիսին այդպիսի թոքաբորբերի 3895 դեպք է գրանցվել, այսինքն՝ անցյալ տարվա նույն ամսվա համեմատ + մոտ 3000 դեպք։
Oգոստոսի 13-ի ցերեկը, 14-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել օրեր առաջ լրագրող Սոնա Հարությունյանի նկատմամբ տեղի ունեցած կողոպուտի վերաբերյալ այսօր համացանցում տարբեր գրառումների և կարծիքների առնչությամբ:
Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օգոստոսի 6-ից 12-ը ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։
Բարձրագույն կրթության ոլորտը ավիրած տխրահռչակ փոխնախարար Գրիշա Թամրազյանը, մի կողմ թողնելով իր ղեկավարած ոլորտի քաոսային իրավիճակը, բարձր բալերով բուհ չընդունված ուսանողների խախտված իրավունքները, դատական գործընթացները, ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանին ապօրինի գործողություններով հովանավորելու հիմնավոր մեղադրանքները, մինչև սեպտեմբեր երկարաժամկետ արձակուրդ է վերցրել, որպեսզի ահա այսպես խախտի պարետատան կանոնները իր վայելքների համար:
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստի ընթացում առաջարկներ հնչեցին խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրել «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանի թեկնածությունը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ընկերության տնօրինությունը, գիտակցելով թույլ տրված չարաշահումների բնույթը, հավելյալ խոչընդոտներ չստեղծելու նպատակով հրաժարվել է փաստաբանական օգնության ծառայություններից, սեփական նախաձեռնությամբ իրականացրել է չվճարված հարկերի և տույժ տուգանքների հաշվետվության ճշգրտում և ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը։
Կատարվում է քննություն։
Սիրված հումորային դերասանուհի Նարինե Ոսկանյանը ամեն սերնդի համար իր անունն ունի. Պաուզա Անո, Անտուանետտա, Դոնարա։ Իր ուրույն ոճով ու կերպարներով նա 90-ականներից մինչ այսօր ուրախության տասնյակ ժամեր է պարգևել բոլորիս։
Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Տաշիր քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Էդգար Ի-ի վարած Opel Zafira մակնիշի և Լոռու մարզի Բարդաբլուր գյուղի բնակիչ՝ 32-ամյա Վահագն Ք-ի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։
Եմենի բանակի վեց զինվորականներ ներխուժել են Մոսկվայի կենտրոնում գտնվող հանրապետության դեսպանատուն՝ մտադրություն ունենալով հասնել հայրենիք վերադարձի, ուր նրանց թույլ չեն տվել կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրի համաձայն, հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 22-ը ներառյալ:
Կան նաև կազմակերպություններ, որոնց մոտ ստուգումների արդյունքում էական խախտումներ չեն հայտնաբերվել, սակայն մասնակի թերությունները վերացնելու համար տրվել են կարգադրագրեր։
Դրա համար էլ Փաշինյանն ապահովագրեց իրեն՝ կանխավ զգուշացնելով, որ բոլոր սահմանափակումները կվերականգնվեն, եթե վարակակիրների քանակի կտրուկ աճ լինի…
Այս պահին Կառավարական ամառանոցի մոտ մի ընտանիք՝ երեխաներով, բողոքի ակցիա է իրականացնում։ Նրանք ավտոմեքենայով կանգնել են ամառանոցի դիմաց, որի ետնապակու վրա փակցրել են՝ «Օգնեք մեզ, պարոն վարչապետ» վերտառությամբ պաստառը։ Այնտեղ են նաև ոստիկանները։
Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցի 12 շենքի բնակիչները մոտ 2 շաբաթ առաջ նամակ են ուղարկել քաղաքապետարան և Կենտրոն համայնքի թաղապետարան՝ խնդրելով թույլ տալ շենքի մոտ արգելափակոց տեղադրել՝ նշելով, որ անընդհատ մեքենաներ են անցնում բակով, ինչը երեխաների համար վտանգ է ներկայացնում:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
«Երբ վիճակները վատանում է, գալիս-ասում են, թե բյուջեից 1 միլիարդ տվեք, որտեղի՞ց». վարչապետ
«Ամբողջ Հայաստանի գույքը այ էս դահլիճում չնչին կոպեկներով սեփականաշնորհվել է և գույքահարկ չի վճարվել». Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ ծրագրի զեկուցման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը գրավեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքի այն հատվածը, երբ նա հայտնեց, որ, եթե ծրագրով աջակցություն ստանալ ցանկացող կազմակերպությունը կատարել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտում, և այդ արձանագրված ակտը դարձել է անբողոքարկելի, ապա այդ ամսվանից և հետագա ամիսների համար կազմակերպությունը կդադարի օգտվել այս աջակցության մեխանիզմից:
Կալիֆորնիայի Հյուզ լճի մերձակայքում ծագած հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 100 տուն: NBC Լոս Անջելեսը հայտնում է, որ չորեքշաբթի օրը բռնկված և արագորեն տարածվող հրդեհը վնասել է շուրջ 10 հազար ակր հողատարածք, այրել կառույցներ:
Առանձնազրույցներ են տեղի ունեցել հացադուլ հայտարարած դատապարտյալի, ինչպես նաև ազատությունից զրկված այլ անձանց հետ: Վերջիններս բարձրացրել են հարցեր՝ կապված առողջական խնդիրների և բժշկական օգնության հետ:
Կառավարության այսօրվա հերթական նիստի օրակարգում 39 հարցից միայն 3-ն էին զեկուցվող, և դրանցից մեկով որոշվեց 2003-2015թթ. ընթացքում պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկատան, խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին ծրագրի շրջանակներում հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը նվիրաբերել դրանք զբաղեցնող մանկատան 163 շրջանավարտներին:
Օգոստոսի 7-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 40-րդ կմ-ին իրար էին բախվել «Օպել» և «ՎԱԶ-21091» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21091-ի» 37-ամյա ուղևոր Խորեն Հովհաննիսյանը տեղում մահացել էր, իսկ երկու վարորդները և «Օպելի» 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի մասով ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, որն ավելի ուշ ուղարկվել է ոստիկանության Արաբկիրի բաժին՝ հետաքննություն իրականացնելու համար:
Կոտայքի մարզպետի պաշտոնակատար, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանն աշխատանքային այցի շրջանակներում մարզի Բյուրեղավան, Մայակովսկի, Կամարիս, Գեղաշեն և Ջրվեժ համայնքներում էր՝ տեղում ծանոթանալու 2020 թվականին մեկնարկած սուբվենցիոն ծրագրերին և համայնքների ղեկավարների հետ քննարկելու ընթացիկ ծրագրերն ու խնդիրները:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
ԱՄՆ-ի Լոս Անջելեսի շրջանի ոստիկանապետ Ալեքս Վիլիանուևայի թույլտվությամբ ծրագրված «ադրբեջանաամերիկյան համայնքի մտահոգությունները» խորագրով խորհրդաժողովը, որը պետք է կայանար օգոստոսի 12-ին, հայ համայնքի բողոքների շնորհիվ չեղարկվել է։
Հայտնի ֆուտբոլիստ, մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի հոգեհանգստը կկայանա Երևանում օգոստոսի 13-ին: