ՀՀ պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու նպատակով օգոստոսի 15-ին՝ վաղ առավոտից, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դիտարկել է ՀՀ Արարատի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքները, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տեսարժան վայրերը։
«Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ վաճառք է կատարվում էս շուկայում, և մարդկանց հոսքը գնալով ավելանում է: Անցած շաբաթվա համեմատ՝ այս շաբաթ ավել է մարդկանց հոսքը արդեն, որովհետև անտեղյակ էին, որ գործում ա շուկան: Մեր հիմնական հաճախորդները, ճիշտն ասած, Կասյանի շուկայից են գալիս, որպես լավ ապրանք, որպես մատչելի և որակով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գյուղմթերքի տոնավաճառում իր ապրանքը իրացնող Արարատի մարզի Ոսկետապի բնակիչ Պատվական Մարգարյանը:
ՀՀ կառավարությունը սոցիալական աջակցության և ինտեգրման ծրագրեր է մշակում այն լիբանանահայերի համար, որոնք Լիբանանը լքելու և Հայաստանում հաստատվելու ցանկություն կհայտնեն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն անցկացրել է ԱԱՏՄ ղեկավարին կից ստեղծված խորհրդակցական խմբի հերթական հեռավար նիստը․ աշխատանքային իրավունքների պաշտպանության թեմայով այն առաջինն էր։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ կարևորելով պետություն-մասնավոր հատված երկխոսությունը՝ խորհրդակցական այս խմբում ներգրավվել են ներկայացուցիչներ նաև մի շարք ընկերություններից, օրենսդիր մարմնից, գործատուների միությունից, արհմիությունների կոնֆեդերացիայից եւ բուհերից։
ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ օգոստոսի 11-ից 13-ն անցկացվել են ենթակա զորամասերի գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ հրամանատարական հավաքների մեկնարկն անցկացվել է պարգևատրման արարողություն: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մի շարք զինծառայողներ բարախիղճ ծառայության համար պարգևատրվել են գերատեսչական մեդալներով ու պատվոգրերով:
Ալավերդու Էնգելս թաղամասի հատվածում քաղաքացիները փակել էին M6 միջպետական ճանապարհը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, հանդիպել և ծանոթացել է քաղաքացիների պահանջներին:
«Արարատ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ է ուղարկել նամակ՝ հայտնելով, որ «Արարատ-2» թիմի 6 ֆուտբոլիստի և «Արարատ» թիմի 2 ֆուտբոլիստի և 3 մարզչի կորոնավիրուսի թեստերի պատասխանները դրական են:
«Հնարավորության սահմաններում անցած շաբաթվանից սկսած տեղեկացման պրոցեսը, ինչքան հնարավորություն եղել ա, արել ենք: Էկոնոմիկայի նախարարությունն էլ, իր մասով, էլի նույնիսկ էդ հարցում էլ ա աջակցել, օժանդակել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արդեն Հրազդան տոնավաճառի հարակից տարածքում գործող գյուղմթերքի տոնավաճառի ղեկավար Հայկ Բաղդասարյանը:
Հանրապետության շրջանների զգալի մասում օգոստոսի 15-ի ցերեկը, 18-20-ը առանձին շրջաններում, 16-17-ին գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Բուհեր չընդունված դիմորդների հայցադիմումներից մեկը ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել, մյուսի՝ վարույթ ընդունելը մերժել։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Հարցին` արդյոք սպասում էր քաղաքացիների կողմից նման արձագանքի, Նարինեն նշեց. «Իհարկե սպասում էի, եթե վստահ չլինեի իմ հանդիսատեսի վրա, չէի անի նման բան: Դրա համար էլ ես թքած ունեի կառավարության վրա, ես իմ հանդիսատեսին եմ դիմել»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մարզկենտրոն Կապանի բնակիչներին շնորհավորել են քաղաքի օրվա կապակցությամբ:
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը քաղաքացիներին խնդրում և հորդորում է հոգատար վերաբերմունք ցույց տալ բնության և շրջակա միջավայրի նկատմամբ:
Օգոստոսի 14-ին, ժամը 09.00-ին, «Հագեր» ավտոբուսի վարորդը Բաբաջանյան փողոցում՝ հետիոտնային անցումի վրա, վրաերթի է ենթարկել 58-ամյա Կարինե Մակարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով պարտավորեցնել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին կազմակերպությանը տրամադրել Երևանի 33-րդ թաղամասում (Ֆիրդուսի) տարածքներ ձեռք բերողների ներկայացրած ֆինանսական ապահովման հիմքերը, կառավարության հետ գործարքի ապահովումը երաշխավորող պայմանագրեր կնքվելու դեպքում դրանց պատճենները և այլ տեղեկություններ։
Երեկ «Լուսավոր Հայաստանի» հիմնադիր անդամներից մեկը՝ Մանե Թանդիլյանը, հայտարարեց մանդատը վայր դնելու և ԼՀԿ խորհուրդը լքելու մասին։ Անմիջապես կասկածներ ծնվեցին, որ իշխանության մատը խառն է և ինչպես «Բարգավաճ Հայաստանի», այնպես էլ «Լուսավորի» դեպքում, ընդդիմությունը քանդելու գործընթաց է գնում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նկար է հրապարակել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Հուլիսի 20-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Նար-Դոսի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Պորշ Կայեն» մակնիշի մեքենայի լուսարձակները:
Առցանց ծառայության կողմից հարցված զբոսաշրջիկները պատմել են, թե ճանապարհորդների համար որ փոխադրամիջոցն է առավել անվտանգը: Այդ մասին հաղորդում է OneTwoTrip-ը:
Քրեական ենթամշակույթի դեմ իրականացվող ակտիվ պայքարի շրջանակներում, ինչպես և հասարակության մեջ այդպիսի դրսևորումները արմատախիլ անելու նպատակով Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, ինչպես և տարբեր անձանց կողմից այդպիսի խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ:
Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը, միայն լիցենզիայի մասով, պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 15 միլիոն դրամի վնաս։
Պարոն Մեսչյա՛ն, սենց չեն գնում, պարզաբանել է պետք, սուտ խոստումներ տալու համար հանգամանքների վերլուծություն է պետք, թե չէ դուրս է գալիս, որ ինչ ուզում խոսում եք ու հոպ՝ դիմում գրում ու վերջ….չէ, սա սենց չպիտի մարսվի:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 14-ին, ժամը 17:58-ին տեղեկատվություն է ստացել, որ Շաքի գյուղի մոտակա դաշտում զինամթերք է հայտնաբերվել:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև ոստիկանության հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է շուրջ մեկ տարի գործող՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարող հանցավոր խմբի գործունեությունը:
Օգոստոսի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառաայողները անձնական ունեցվածքի գողության հերթական դեպքը բացահայտեցին: Ստացված տեղեկություններն իրացնելով, քրեական հետախույզները Գարեգին Նժդեհի հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկեցին Մանթաշյան փողոցի 27-ամյա մի բնակչի:
ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ ժամանակավոր կասեցվել են մի շարք երթուղայինների գործունեությունը` հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար։
Հուլիսի 30-ից Բագրատաշենի անցակետում են գտնվում Ռուսաստանի քաղաքացիները, ովքեր Հայաստան էին եկել տարբեր պատճառներով՝ որպես զբոսաշրջիկ, հյուր կամ առողջական ինչ-ինչ խնդիրներից ելնելով, սակայն կորոնավիրուսի պատճառով, երբ սահմանները փակվեցին, նրանց մեծ մասը, ով ժամանել էր մեքենայով՝ խնդրի առջև կանգնեց:
Belavia ավիաընկերությունն ամեն օր մինչև 2020 թվականի օգոստոսի 25-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը:
Ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2020թ. մայիսին Մասիսի բնակչուհին իր մեկամյա երեխային վաճառել է: