Բաժիններ՝

Համաձայն եմ, որ որոշակի վերաբերմունք պետք է ցուցաբերվի այն բուժաշխատողներին, ովքեր ինտենսիվ ներգրավված են եղել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում. Տիգրան Ավինյան

ԱԺ-ում մեկնարկել է հատուկ նիստ: Օրակարգում Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու որոշումն է։

Նկատենք՝ կառավարությունն օգոստոսի 12-ի արտահերթ նիստում որոշեց երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի օգոստոսի 12-ի ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը, ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նիստի ժամանակ պարետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ երբ է հնարավոր քննարկել Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների մշակման ժամանակ արված իր երկու առաջարկները:

«Դրանցից մեկը վերաբերում էր տուրիստական տրանսպորտին, որն այսօր պարապուրդի է մատնված, և առաջարկի իմաստը հետևյալն էր՝ դպրոցականների համար կազմակերպվեն ճանաչողական տուրեր պատմամշակութային օջախներ, որով և՛ կրթական խնդիրը կլուծվի, և՛ էդ կազակերպությունները հնարավորություն կունենան շահել: Երկրորդ առաջարկը վերաբերում էր բուժաշխատողների համար սոցփաթեթների տիպի ծառայություն գնելուն, այսինքն՝ պետությունը Հայաստանի բուժաշխատողների համար ապահովում էր ՀՀ առողջարաններում կամ մարզերում հանգիստ»,- առաջարկները ներկայացրեց Բ. Թունյանը:

Ի պատասխան՝ Տիգրան Ավինյանն ասաց, որ առաջին հարցին կանդրադառնան ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ առաջիկա հանդիպման ընթացքում, իսկ երկրորդ հարցը, ըստ նրա, քննարկման ավելի լայն շրջանակ է պահանջում. «Համաձայն եմ, որ որոշակի վերաբերմունք պետք է ցուցաբերվի այն բուժաշխատողներին, ովքեր ինտենսիվ ներգրավված են եղել կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում, և թե արդեն ձևն ինչպիսին կլինի, կարծում եմ, մենք քննարկումների արդյունքում կհանգենք այդ ձևին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս