Դպրոցները բացելուց հետո կորոնավիրուսի վարակակիրների թվերի որոշակի աճ է լինելու. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով կորոնավիրուսի վարակակիրների թվի նվազման մասին, անդրադարձավ  սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական հաստատությունների բացվելուն:

«Մենք հիմա պատրաստվում ենք սեպտեմբերի 15-ից ամբողջ հանրակրթությունը, ներառյալ՝ միջին մասնագիտական կրթությունը, բացել (բուհական համակարգի հետ կապված դեռ քննարկումները շարունակվում են), և էդտեղ անխուսափելիորեն որոշակի թվերի որոշակի աճ լինելու է: Մեր հիմնական ռիսկը դա է»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը  հորդորեց մարդկանց լավատեսական լուրերի ֆոնին պարզապես կրկնապատկել զգոնությունը և կարգապահությունը:

«Եթե պատշաճ կարգապահություն չպահվի, մենք նորից վերադառնալու ենք ճգնաժամային իրավիճակի»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս