Արդեն 6 ամիս է՝ Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող Հայաստանի հազարավոր քաղաքացիներ բողոքի ակցիաներով իշխանություններին հիշեցնում են իրենց մասին: Ու որքան էլ մերձիշխանական ֆեյքերն ու գրագիրները նրանց փորձեն պիտակավորել ռուսաստանահպատակներ կամ Պուտինի վարձկաններ անուններով՝ փաստը փաստ է, այդ մարդիկ Ռուսաստանում լուծում են հացի խնդիր, ինչն այս պահին Հայաստանում հնարավոր չէ՝ անկախ հնչող լավատեսական խոստումներից:
Արդեն 9 ամիս է, ինչ գործում է շատ վարորդների դժգոհության առիթ դարձած ճանապարհային երթևեկության խախտումների «բալային համակարգը»: Մինչև այժմ վարորդներին տրված 9 բալից միավոր հանվում էր այն պարագայում, եթե խախտումն արձանագրվել էր տեսանկարահանման և լուսանկարահանման համակարգով, իսկ սեպտեմբերի 1-ից վարորդը միավոր կկորցնի նաև ճանապարհային ոստիկանների արձանագրած իրավախախտումների դեպքում:
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթական հեքիաթը սիրված հեքիաթասացից, իսկ վերջում սուպեր ԵՆԹԱՀԵՔԻԱԹ: ԲԱՑ ՉԹՈՂՆԵՔ, ՓՈՔՐԻԿՆԵՐ»:
Բազմիցս անդրադարձել ենք հուշանվեր թղթադրամներով առևտուր անելու դեպքերին, որոնք բացահայտել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։
Մասնագետներն զգուշացնում են՝ թունավոր մեթիլով սպիրտից ալկոգել է պատրաստվել, մտել շուկա: Այնինչ մեթիլ սպիրտը շատ ուժեղ թույն է, որի հակաթույնը չկա:
«Մենք ստացել ենք 164 դիմում-բողոք, որը 28-ով ավելին է 2019-ի ամառային զորակոչի ցուցանիշից, և 53-ով՝ 2019-ի ձմեռային զորակոչի: 164 դիմում-բողոքներից միայն 3-ն են, որ զինակոչիկի առողջական վիճակին չեն վերաբերել: Մենք 100 միջնորդագիր ենք ուղարկել զորակոչային իրավասու մարմիններին, և մեր միջնորդագրերի քննարկման և ազդեցության արդյունքում վերանայվել է զինծառայության պիտանիության մասին 42 փորձաքննական եզրակացություն: Այսինքն, 42 երիտասարդ, որ պիտի զորակոչվեին՝ ըստ նախկին եզրակացությունների, մեր միջամտությունից հետո չեն զորակոչվի, կստանան ժամկետներ բուժման համար, իսկ ոմանք ընդհանրապես ճանաչվեցին ոչ պիտանի զինծառայության համար և հաշվառվեցին պահեստազորում»,- մանրամասնեց Գեղամ Հարությունյանը:
Ոստիկանության ծառայողները բնապահպանական բնույթի իրավախախտումները կանխելու նպատակով Գուգարք գյուղի վարչական տարածքում ստուգման են ենթարկել փայտանյութով բեռնված «Զիլ-131» մակնիշի ավտոմեքենան: Վարորդը փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ այն հավաքել է Վահագնաձոր գյուղի վարչական տարածքով անցնող գետի ափամերձ տարածքից:
Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում քառասնօրյա հոգեհանգստի կարգ կատարվեց՝ ի հիշատակ օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի անմեղ զոհերի:
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով՝ Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Նարինե Հակոբյանը:
Ազգային ժողովի երեք պատգամավորների կողմից («Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյան, Անդրանիկ Քոչարյան, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյան) շրջանառության մեջ է դրվել օրենքների նախագծերի փաթեթ, համաձայն որի՝ 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձը և հավելավճարը վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տարածքում սեպտեմբերի 10-ին բռնված նոր հրդեհի հետևանքով զոհեր չեն եղել:
ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը ևս երկու ամիս կմնա կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է Նարինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Մհեր Հակոբյանը։
«Կորոնավիրուսից այսօր մահեցել է ութ պացիենտ», «կորոնավիրուսից այսօր մահացել է հինգ պացիենտ», «ավտովթարից այսօր մահացել է երեք հոգի»: Մեր աչքը, մեր ականջը սովորում է այս լրահոսին, մենք դադարում ենք դիմադրել, դադարում ենք մտածել, հասկանալ պատճառները, փորձել փոխել իրավիճակը:
Սեպտեմբերի 11-ին իրականացվել են Գյումրի-Մոսկվա և Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղիներով չվերթներ:
ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում «Սպարապետի» օրվան նվիրված միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտեցավ ադրբեջանական գերության մեջ հայտնված Նարեկ Սարդարյանի կինը:
Սեպտեմբերի 12-ի կեսօրից հետո առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ ի հիշատակ չեխ հայտնի լրագրող և փաստաբան Դանա Մազալովայի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագետ և Մազալովայի մտերիմ ընկեր Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ Դանա Մազալովան հայերի հարցը համարում էր արդարացի և պայքարում էր դրա համար:
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 21-ը մահվան ելքով (մահվան ելքով դեպքերն ավելացել են ևս 1-ով), իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել:
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել են անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները:
Հայաստանի մոտ 25 քաղաքացի, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, մոտ 10 օր Վերին Լարս անցակետում (ռուս-վրացական սահման) մնալուց հետո երեկ՝ սեպտեմբերի 11-ին, ինքնաթիռով վերադարձել են Հայաստան:
27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։ Բացի այդ, վերոնշյալ գումարը վճարելուց և քրեական հետապնդումից արդեն իսկ ազատվելուց հետո առաջիկա երեք տարվա ընթացքում երկու տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում վճարված գումարն ամբողջությամբ հետ կստանան, ինչպես նաև հանրային ծառայության անցնելու հնարավորություն կստանան»։
ՀՀ-ում 2020 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներն անց են կացվելու հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ:
Սեպտեմբերի 11-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյլալ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսում ծանոթացավ քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես, Հին Գորիսի վերականգնման ընթացքին։
«Երեկ առնվազն 22:00-ի դրությամբ լիազոր մարմինը չէր սահմանել, թե որոնք են այն անհատական պաշտպանության միջոցները, որոնք պետք է կրել կորոնավիրուսի ժամանակ և որոնք չկրելու դեպքում նոր կարող է վրա հասնել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում կատարված լրացումներով նախատեսված տուգանքը: Այդ ընթացքում որևէ անհատական միջոցի բացակայությունը կամ դրա չկրումը չի կարող առաջացնել որևէ տեսակի պատասխանատվություն, այդ թվում՝ վարչական»:
ՀՀ վարչապետի կնոջ ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ օգոստոսի 25-31-ը Արցախի զորամասերից մեկում՝ կանանց մարտական եւ կրակային պատրաստության դասընթացներից:
Իշխանությունները դեմ էին փողով բանակից ազատվելուն, իսկ հիմա կողմ են ավելի շատ փողով բանակից ազատվելուն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խնձորեսկում հարգանքի տուրք մատուցեց Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին։
Իսկ այն, որ երեխայի օրգանիզմին առողջ աճի համար անհրաժեշտ է թթվածնային բավարար սնուցում, դա կարծում եմ պարզ պիտի լինի ցանկացածի համար։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խնձորեսկում մասնակցել է Սպարապետի օրվան նվիրված միջոցառմանը: