Նիկոլ Փաշինյանը Խնձորեսկում մասնակցում է «Սպարապետի օրվան» նվիրված միջոցառմանը․ ուղիղ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խնձորեսկում մասնակցել է Սպարապետի օրվան նվիրված միջոցառմանը:
ՀՀ վարչապետը ծաղիկներ դրեց Մխիթար սպարապետի շիրիմին: Վարչապետին ուղեկցում են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:
Այնուհետև Մխիթար սպարապետի շիրիմի առջև հավատարմության խոսք հնչեցրեցին ՀՀ զինված ուժերի զինծառայողները.
«Մենք՝ հայրենիքի պաշտպաններս նախնիների արյան կանչով և պատգամով հավատարիմ զինված ուժերի զինծառայողներս, Սպարապետի շիրիմի առջև հավաստում ենք անմնացորդ նվիրվել հայոց սպարապետների պատվիրաններին, անառիկ պահել հայրենիքի սահմանները, զորավիգ լինել զինակից ընկերներին ու պատվել նախնյաց հիշատակը: Խոսքն այս անվերապահ է: Եթե դրժենք այն, թող արժանանանք անարգանքի ու նզովքի: Հպարտ ենք, որ զինվորներն ենք հայոց աշխարհի: Փառք հայոց բոլոր սպարապետներին, փառք հայոց բանակին, փառք հայոց պետությանը»,- ասված էր հավատարմության խոսքում:
ՀՀ վարչապետը զինված ուժերի զինծառայողներին շնորհավորեց Սպարապետի օրվա կապակցությամբ: Զինվորական արարողակարգից հետո մեկնարկեց Սպարապետի օրվան նվիրված տոնական միջոցառումը: