Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ կառավարության 11.09.2020թ. N 1514-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանվել է կարանտին՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ի ժամը 17.00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Անդրանիկ Քոչարյանը և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հեղինակել են օրենքի նախագիծ, ըստ որի՝ 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձը և հավելավճարը վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։
Արդեն տասնյակ տարիներ է, ինչ մեր ամենօրյա գործողություններով մենք աղտոտում ենք շրջակա միջավայրը: Բոլորիս էլ ծանոթ են օդում պարող տոպրակի, հատակին գլորվող պլաստմասե շշերի և Բաբելոնյան աշտարակի հետ մրցող աղբակույտերի տեսարանները, որոնք վերջին տարիներին դարձել են մեր գեղեցիկ երկրի անպակաս մասը։
ՀՀ զինված ուժերի և ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զինծառայողների երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքների շրջանակներում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ), ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) ստորաբաժանումների զինծառայողները և անօդաչու թռչող ապարատների հաշվարկները ճնշել և ոչնչացրել են պայմանական հակառակորդի հետախուզական և հարվածային «դրոնները»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը, երեխաների՝ Աշոտ, Շուշան և Արփի Փաշինյանների հետ սեպտեմբերի 13-ին կառավարական առանձնատանը հյուրընկալել են Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի 14 երեխաների:
Նոր ուսումնական տարվա սկզբին՝ հավատարիմ մնալով Ամուլսարի հարակից համայնքների կայուն զարգացմանն ուղղված քաղաքականությանը և դիտարկելով Ամուլսարի շրջակա համայնքները որպես առաջնային և երկարաժամկետ գործընկերներ և աշխատուժի հիմնական աղբյուր` «Լիդիան Արմենիան» Գնդեվազ, Գորայք, Սարավան և Ջերմուկ/Կեչուտ համայնքներում վերսկսում է կրթաթոշակների տրամադրման ծրագիրը:
Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 20.25-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Համերգից գոյացած ողջ հասույթը՝ 10,500,000 ՀՀ դրամը, կկրկնապատկվի ՀԲԸՄ-ի կողմից և կուղղվի Բեյրութում պայթյունի հետևանքով վնասված հայկական մշակութային կենտրոնների վերականգնմանը:
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքների ընթացքում կատարել են պայմանական հակառակորդի թիկունքի դեսանտավորում:
ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդում ամփոփվել են 2020թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները:
Հանրապետությունում նոր ուսումնական տարվա մեկնարկին՝ սեպտեմբերի 15-ից, կշարունակվի դպրոցական բաժանորդային ծրագիրը:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 341-րդ կմ-ին «ԲՄՎ 316» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես Բենց Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի, ապա՝ ճամփեզրի վաճառակետին. վաճառակետում գտնվող 36-ամյա Ռադիկ Թորոսյանը մահացել է, իսկ 33-ամյա քաղաքացին, «Մերսեդես Բենց Սպրինտերի» 36-ամյա վարորդը, «ԲՄՎ 316-ի» 31-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ներքին զբոսաշրջության ակտիվացման հետևանքով վերջին շրջանում մեծացել է մարդածին ազդեցությունն զբոսաշրջության տեսանկյունից առավել ուշագրավ տարածքներում և տեղամասերում:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է Գյումրիի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Համալիր մանկապատանեկան մարզադպրոց» և «Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ներում չարաշահումներ բացահայտելու մասին:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2020 թվականի սեպտեմբերի 14-30-ը ներառյալ:
2020թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:23-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ «ձախ զստափոսի կտրած-ծակած վերք, ձախ քունքային շրջանի կապտուկ, վերջույթների քերծվածքներ՝ կենսաբանական մահ» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի 35-ամյա բնակիչը, ինչպես նաև նույն քաղաքի 34-ամյա բնակիչը՝ «ձախ գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերք» ախտորոշմամբ:
Առևտրականների բողոքի ակցիան ընդդեմ մաքսատուրքերի բարձրացման. ՈւՂԻՂ
ԿՏԱԿ-ն ընդլայնոմ է իր գործունեության ոլորտները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԿՏԱԿ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը։ «Վաղվանից ԿՏԱԿ-ը կկազմակերպի կենտրոնացված հեռավար ուսուցում բոլոր այն աշակերտների համար, ովքեր գտնվում են ռիսկի գոտում և չեն հաճախելու դպրոց։ Այս նպատակի համար ԿՏԱԿ-ում առանձնացվել է ստորաբաժանում՝ Հեռավար ուսուցման կազմակերպման բաժին, որը հետագայում ևս կհամակարգի […]
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Մոսկվայից դեպի Երեւան չարտերային առաջիկա չվերթների ժամանակացույցը:
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անցած տարվա դեկտեմբերին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում էր մինչև 27 տարեկան զինապարտ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ պետական բյուջե վճարել 10.000.000 ՀՀ դրամ, և փաստացի ազատվել ժամկետային զինվորական ծառայությունից: Այն ժամանակ, հանդիպելով կտրուկ հանրային հակազդեցության, այս նախաձեռնույթունը հանվեց շրջանառությունից։ Թվում էր, որ թեման փակված է, և իշխող խմբակցությունը գիտակցում է փողով զինվորական ծառայությունից խուսափելու գաղափարի ողջ կործանարար ազդեցությունը պետության անվտանգության և սոցիալական արդարության վրա։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ ուսումնական տարվա մեկնարկին, այցելել է Արագածոտնի և Արարատի մարզեր՝ ներկա գտնվելու նախակրթարանների բացման արարողությանը:
Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ թեթև հետաքրքրվեցի, թե ծնողները ոնց են պատրաստվում լուծել դպրոցում երեխաների չշնչելու, դասարանից դուրս չգալու, դպրոցը հարամ անելու խնդիրը։ Պարզվեց, որ հիմնականում ես ճիշտ էի։ Ոչ մի նորմալ մարդ չի էլ պատրաստվում «տգետների կառավարության» ապուշ օրենքները կատարել։ Եվ դա սպասելի է` ինչքան էլ տուգանքներով վախեցնեն, երեխայի առողջությունը ամենից թանկ է։ Դպրոց կա ինքն է ասում, որ չի ստիպելու 1–5 դասարանցիներին դիմակ կրել, հատկապես որ «Տավուշտեքստիլը» դեռ չի հասցրել փոքր դիմակներ արտադրել եթե կառավարությունը որոշի, որ մինչև հունվարի 11ը սաղս պտի մեռնենք, դագաղները էլի ստիպելու են, որ «Տավուշդագաղից» առնե՞նք)։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը COVID-19-ով պայամավորված տնտեսական ճգնաժամի ֆոնին հայտնել է, որ 2020թ. հունվար-հուլիսին Հայաստանից ելակ-մոշ-հաղարջ ապրանքախմբի արտահանումը աճել է 166 տոկոսով. ընդհանուր առմամբ արտահանվել է 5.5 միլիոն դոլարի արտադրանք:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Սեպտեմբերի 14-ին, ժամը 00։14-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջամշլու գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա մեկ զոհ և տուժած։
Նոր Նորքի քրեական հետախույզները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել:
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի 55-ամյա մի բնակիչ իր տան բակում թմրամիջոց է ապօրինի աճեցնում, պահում և օգտագործում: