Հայաստանի կառավարությունն Առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված, 2020 թվականին ձեռք բերված 10 հատ «Ֆորդ տրանզիտ» DLQ5030XJHA տեսակի ավտոմեքենաները հետ վերցրեց նախարարությունից և նվիրաբերեց Արցախի Հանրապետությանը՝ գույքի նպատակային նշանակությամբ օգտագործման պայմանով:
Կա՛մ ԿԳՍՄ նախարարը մոլորեցնում է բոլորիս, կա՛մ դպրոցի տնօրենները զբաղված են ինքնագործունեությամբ։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից պահանջել էի պարզաբանում այն մասին, թե ինչ միջոցներով է ֆինանսավորվելու դպրոցներում սանիտարահիգիենիկ պարագաների ձեռքբերումը առկա ուսուցման մեկնարկից հետո։
Covid-19-ի հնարավոր երկրորդ ալիքի դեպքում Հայաստանը պարենի խնդիր չի ունենա, շատ մշակաբույսների առումով ինքնաբավ է, պետությունը տարբեր գործիքների միջոցով խթանել է նաև գյուղատնտեսական նշանակության պահեստների կառուցումը:
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց նաև օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակի ու հաստիքացուցակի վերաբերյալ, որի նախագիծը ներկայացրել էր Արդարադատության նախարարությունը:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 182-րդ կմ-ին «Սուբարու» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել. 47-ամյա վարորդ Կարեն Ոսկանյանը մահացել է, իսկ 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ամատունի Վիրաբյանը՝ աշխատանքից ազատվելու հրամանի մասին. ՈՒՂԻՂ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, ըստ որի՝ պետք է ձևավորվի համալիր սոցիալական ծրագիր։ Նախաձեռնության հետ կապված՝ Ֆինանսների նախարարությունը համաձայնել է ծրագրում տեղ գտած նպատակների ու հիմնավորումների հետ, սակայն դրա համար նախատեսվող ֆինանսական միջոցի մասով ունի վերապահումներ, հետևաբար՝ դեմ է արտահայտվել նախագծին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության հերթական նիստում անդրադարձավ Կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային միջոցառումներին։ Նա նշեց, որ դրանց մեջ առանձնակի մեծ տեղ են զբաղեցնում աշխատատեղերի պահպանմանն ուղղված միջոցառումները։
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացված մրցույթում հաղթել է Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, ով ընտրվել է և ութշաբաթյա վերապատրաստումից հետո։ Նա նշանակվելու է գլխավոր դատախազի տեղակալ՝ ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործերով:
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կանոնավոր չվերթերի վերականգնման հարցին՝ նշելով, որ շատերը մեկնում են Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի, և պարբերաբար բարձրացվում է այդ հարցը։
«Սա, ընդհանուր առմամբ, իհարկե, բարելավում է։ Բարելավման մեկ այլ ցուցանիշ էլ ունենք․ նախ, ակտիվ դեպքերի թիվն էականորեն նվազել է, և մենք այս պահի դրությամբ 3000-ից պակաս ակտիվ դեպք ունենք, այսինքն՝ ախտորոշված դրական և բուժման մեջ գտնվող քաղաքացիներ։ Նաև շատ կարևոր է արձանագրել, որ մեր ամենօրյա թեստերի թիվն աննախադեպ բարձր է, և կարևոր է արձանագրել, որ հայտնաբերման տոկոսը, այսինքն՝ դրական տոկոսը ցածր է, ինչը համարվում է հայտնաբերելիության մեծ աստիճան։ Մոտավորապես մենք 5, 6, 8 տոկոսի շրջանակում ենք, ինչը միջազգայնորեն համարվում է հայտնաբերման բարձր ցուցանիշ, մանավանդ վերջին օրերին 5 տոկոսի շրջանակում ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բողոքի ակցիաներ` կառավարության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
Սեպտեմբերի 10-ին, ժամը 05:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված արտակարգ դրությունը դեռ պահպանվում է, եւ որքան էլ սեպտեմբերի 11-ից հետո այն կոչվելու է կարանտին, այնուամենայնիվ, ռեժիմը նույնն է:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Սեպտեմբերի 10-ին և 11-ին ժամը 9։00-ից 19։00-ն ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով Ֆիոլետովո-Դիլիջան ավտոճանապարհը փակ է լինելու։
Օգոստոսի 18-ին, ժամը 17-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնում Վարդգես Պետրոսյան փողոցի մի բնակչուհի հաղորդում էր տվել, որ անհայտ անձինք բացել են իրենց բնակարանի դուռը, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ոչինչ չգողացած, հեռացել են:
Մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո մինչեւ օգոստոսի 27-ը դիմակ չկրելու համար կազմվել է վարչական տույժ նշանակելու մասին թվով 99.574 որոշումներ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 7-ի որոշմամբ հաստատել է Աշխատավայրում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակման ռիսկերի գնահատման (ժամանակավոր) մեթոդական ուղեցույցը։
Սեպտեմբերի 9-ին, ժամը 17։26-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծղուկ-Գորայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է․ կան տուժածներ։
Օգոստոսի 31-ին, ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում հաղորդում ստացվեց, որ Այգեստան 3-րդ փողոցում կրակոց է հնչել։ Դեպքի վայր մեկնեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Կենտրոնական բաժնի ու Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբերը, քննիչներ ու փորձաքրագետներ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Սեպտեմբերի 15-ից դպրոցներում մեկնարկում է ուսումնական նոր տարին։ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով ոստիկանությունն այս ուղղությամբ արդեն սկսել է իրականացնել համապատասխան աշխատանք։
2020թ. սեպտեմբերի 1-ին` ժամը 18:10-ին, ապօրինի թմրանյութ պահելու, իրացնելու և օգտագործելու կասկածանքով, Երևան քաղաքի Չեխովի փողոցից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկել 57-ամյա տղամարդ, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փայլաթիթեղի մեջ փաթեթավորված շագանակագույն՝ «Հերոին» տեսակի, թմրամիջոցին նմանվող զանգվածներ: Փաթեթների քաշը կազմել է մոտ 0,6 գրամ:
Էկվադորում ուսանողին փորձել են թալանել առցանց դասախոսության ժամանակ: Այս մասին հայտնում է LADbible պորտալը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից Ագարակի պոմպակայանի հոսանքազրկման պատճառով, ս. թ․սեպտեմբերի 10-ին ժամը 12։00-19։00 կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Կոշ, Ուջան, Արագածոտն, Նոր Եդեսիա, Դպրևանք, Շամիրամ գյուղերի ջրամատակարարումը:
«Բուհը ֆինանսապես այնքան մեծ ռեսուրս չունի, որ կարողանա բոլոր ուսանողներին մասնակի փոխհատուցում տալ, բացի այդ, դա պետական խնդիր է, պետության խնդիրն է, բուհի վրա թողնելը կարող է ավելի բացասական ազդեցություն ունենալ թե՛ բուհի կրթության կազմակերպման, դասախոսներին վարձատրելու տեսանկյունից, թե՛ տեխնիկական շատ հարցերի տեսանկյունից: Մենք կարծում ենք, որ խնդրի հասցեատերը պետությունն է, քանի որ խնդիրն իր երիտասարդության կրթության վրա է տարածվում»,- ասաց ԵՊՀ ՈւԽ նախագահը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է սպանության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Ֆենա Սիմոնյանն ասաց, որ արդեն 8 տարի է՝ աշխատում է Մոսկվայում, Հայաստան եկել է այս տարվա փետրվարի վերջին և արտակարգ դրության պատճառով մնացել Հայաստանում. «Հիմա չկա աշխատանք, իմ աշխատանքը Ռուսաստանում էր: Գոնե մեր կառավարությունը ինչ-որ մի բան աներ, աջակցեր մեզ: Ես չեմ էլ փորձել դիմել կառավարության աջակցության ծրագրերին, որովհետև ավելի կարիքավոր ընտանիքներ էլ կան, բայց այնպես չէ, որ միայն իմ խնդիրն է. սա գլոբալ խնդիր է: Մարդիկ վարձով են ապրում, երեխաները դպրոց պետք է գնան, մարդիկ բիզնեսներ ունեն, գոնե կառավարությունն ինչ-որ մի բան անի»:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող անձին դիմելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «քրեական հեղինակության» կարգավիճակ ունեցող անձի կողմից մասնավոր հարցերին առնչվող վեճ լուծելու եղանակով քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, ինչպես նաև այլ անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորման նպատակների իրականացմանը ներգրավված լինելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: