Բաժիններ՝

Հուշանվեր եվրոներով գնումներ էին կատարել…

Բազմիցս անդրադարձել ենք հուշանվեր թղթադրամներով առևտուր անելու դեպքերին, որոնք բացահայտել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։

Բազմիցս հորդորել ենք վաճառողներին՝ լինել ուշադիր և չխաբվել, բայց խարդախների ծուղակն ընկնողներ, այնուամենայնիվ, կան։ Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Արարատի մարզային վարչության ծառայողների հետ, օպերատիվ տվյալներ ստացան, որ երկու տղամարդ ու մի աղջիկ Արարատի մարզի տարբեր դեղատներից ու առևտրի կետերից հուշանվեր եվրոներով գնումներ են արել։

Որոշ դեպքերով ընդունվեցին նաև հաղորդումներ։ Օպերատիվորեն ճշտվեց կասկածվողների ինքնությունը։ Նրանց հայտնաբերումը նաև նոր դեպքեր կկանխեր, ուստի Մասիսի ոստիկանները գտան ու բերման ենթարկեցին կասկածվողներին։ Նրանք խոստովանել են կատարածը։ Հայտնաբերվեցին նաև հուշանվեր թղթադրամները, որոնցով գնումներ էին արվել։ Դեպքերի հանգամանքները խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննությամբ պարզվում են։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930