Սեպտեմբերի 16-ին, ժամը 07։59-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Օգոստոսի 23-ի և Շահումյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 15-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հայտնում ենք, որ, ոստիկանության պետի հանձնարարությամբ, անմիջապես սկսվել է ծառայողական քննություն, որի արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը:
«Կառավարությունից մեզ ստել են». առևտրականները կրկին բողոքի ակցիա են անում. ՈՒՂԻՂ
Ուկրաինայի Բերդյանսկ քաղաքում տեղի է ունեցել Ազմոլ միկրոշրջանում տեղադրված հայկական խաչքարի օծման արարողությունը, հայտնում է AnalitikaUA.net-ը:
ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւվազյանը վերադարձել է աշխատանքի: Նա փոքրիկ դստեր հետ լուսանկարներ է հրապարակել աշխատավայրից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շարունակելով տնտեսական բարդությունների ֆոնին տնտեսական լավ լուրերի թեման, արձանագրենք, որ 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի եւ այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով. արտահանվել է շուրջ 41 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի, ընդհանուր առմամբ շուրջ 3.4 միլիոն դոլարի:
Գաղտնիք չէ, որ մենք ունենք լուրջ խնդիր կրթության կազմակերպման առումով, քանի որ դպրոցները մշտապես զրկված են եղել ինքնուրույնությունից. տնօրենները, մասնագետները և մնացած բոլոր օղակները՝ կրթության կազմակերպողները, առավել շատ մտածել են՝ ինչպես անեն, որ չսխալվեն ու ստուգումների ժամանակ կանոնները ճիշտ պահեն, քան թե երեխայի «լավագույն շահը» դիտարկեն և կազմակերպեն այնպես, որ կանոնն էլ պահվի, և երեխան ՝ սանը, չտուժի այդ ամենի արանքում:
Բայց մի խնդիր կա` չեք հասցրել էն աստիճան ջնջել մեր ինքնությունը որ հիմա ոչխարի պես նայենք ոնց են մեր երեխեքը պարանով կապված դպրոց մտնում, ոնց են 4 ժամ դիմակները երեսին դասարանում փակված:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 15։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այգավան գյուղի Միրզոյան փողոցի տներից մեկի տանիքում հայտնաբերվել է տղամարդու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 15-ին, ժամը 16։25-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում այն քաղաքացիները, ովքեր չեն ներկայացնի նույնականացման քարտ կամ կհրաժարվեն նույնականացման քարտ ստանալուց, կվճարեն պետական տուրք:
«Փաստ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 14-ն ու 15-ը այս տարի յուրահատուկ… «սեպտեմբերի 1» էին: Մոտ վեցամսյա ընդմիջումից հետո աշակերտները վերջապես գնացին դպրոց՝ իհարկե, պայմանով, որ պետք է պահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները: Կարծիքները տարբեր են՝ սկսյալ դասերը սկսելու նպատակահարմարությունից մինչեւ դիմակի պարտադրանքը երեխաներին:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ, դասախոս Կարեն Սարգսյանը նշանակվել է Երեւանի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար: Սա մի վարչություն է, որն աշխատում է մանկապարտեզների, դպրոցների հետ, սակայն, ինչպես նորանշանակ ԺՊ-ի տվյալներից հասկացանք, նա որեւէ կապ չի ունեցել այդ ոլորտների հետ, երբեւէ դպրոցում չի աշխատել, հանրակրթության եւ նախակրթարանների հետ գործ չի ունեցել։
Սեպտեմբերի 12-ին, ժամը 3-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ Արգիշտիի փողոցի շենքերից մեկի բակում ծեծկռտուք է:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ավարտվել է Գառնի գյուղի 33-ամյա բնակչի կողմից շուրջ 2 տարի առաջ ընկերոջն ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. սեպտեմբերի 16-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Սարյան 1, 2 նրբանցքների, Արցախյան խճուղու, Վանքի Տափ թաղամասի 1, 2, 7, 10, 11, 15 շենքերի, Ավանգարդ 5 թաղամասի 1-16 շենքերի, Ավանգարդի 2 փողոցի, Հայկազունիների, Խանզադյան, Սևյան, Արզումանյան փողոցների ջրամատակարարումը:
Այսօր որոշում եմ կայացրել իբր «սեռական դաստիարակություն» առարկա նախատեսելու և ինչ-որ գրքեր բաժանելու վերաբերյալ սուտ տեղեկություն տարածողների դեմ հայց հարուցել։
«Հապճեպ է ստացվել, ջղայնացած գնացինք ու փակեցինք: Հիմա սպասում ենք, որ օրերը լրանան՝ տեսնենք՝ ինչ են ասում: Եթե այս անգամ էլ խաբեն՝ լավ չի լինի, էլի կփակենք գործարանի մուտքը»,- 168.am-ի հետ զրույցում ասացին նախկին աշխատակիցները՝ ընդգծելով, որ հիմա միայն ապրում են աշխատավարձի 2/3-ով՝ 68.000 դրամով:
Ռազմական պատմության 5-հազարամյա ընթացքը ցույց է տվել, որ կանոնավոր բանակը միշտ ուժեղ է աշխարհազորից: Եվ մեր հասարակությունն աճել և հասել է նրան, որ մենք ունենք կանոնավոր բանակ: 168.am-ի հետ զրույցում նշեց ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում աշխարհազոր ստեղծելու նախագծին:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 15-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել դիվանագիտական առաքելությունն ավարտող Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Տյան Էռլոնի հետ:
2020թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 23:55-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախակողմյան պնևմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Արևաշատ համայնքի 27-ամյա բնակիչը:
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Կարեն Սարգսյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։
2020թ. օգոստոսի 31-ին` ժամը 02:40-ից 03:10-ն ընկած ժամանակահատվածում, կտրած-ծակած մարմնական վնասվածքներով «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն են ընդունվել Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի 3 բնակիչ:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են նախկինում կատարված հանցագործության դեպք:
Հանրային հեռուստաընկերության 2020 թ.-ի սեպտեմբերի 10-ի եթերում տարածվեց իրականությանը չհամապատասխանող և ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկան, ակադեմիկոս Գագիկ Ղազինյանի անունը շահարկող տեղեկատվություն՝ կապված Հայաստանում Բաց հասարակության հիմնադրամների կողմից վերջինիս ֆինանսավորվելու հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի 46-ամյա բնակչի կողմից համաքաղաքացուն թմրամիջոց ներարկելու եղանակով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության ՀՀ պետական սահմանը հատելու դեպքերի հանգամանքները:
Այս փուլում Վրաստանի պետական սահմանը բաց է ԵՄ անդամ 27 երկրներից միայն 5-ի համար (Գերմանիա, Ֆրանսիա, Էստոնիա, Լատվիա և Լիտվա)՝ այն էլ պայմանով, որ այս երկրների քաղաքացիները, մուտք գործելով Վրաստան, պետք է ներկայացնեն վերջին 72 ժամվա ընթացքում արված կորոնավիրուսային թեստի բացասական պատասխանը կամ թեստավորում անցնեն օդանավակայանում տեղակայված լաբորատորիայում (գործում է սեպտեմբերի 15-ից), գրում է «Грузия онлайн» պորտալը:
Մ-4, Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ճանապարհի կմ 26+000-կմ 32+580 (աջ կողմ) հատվածում իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ, ինչի հետևանքով սեպտեմբերի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ն աջակողմյան ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
«Պետությունը լվաց ձեռքերը՝ ուսանողներին թողնելով միայնակ. բուհերը պահանջում են վարձավճարները». Շաքե Իսայան