«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօրվանից բացվող ուսումնական հաստատություններում աշակերտները դասերին կմասնակցեն դիմակներով, ախտահանիչ միջոցները կապահովեն դպրոցները, դասարաններն ամեն օր՝ դասերից առաջ ու հետո, կախտահանվեն: Հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա, որպեսզի հնարավոր լինի դասաժամերը կրճատել։ Դասերը կանցկացվեն երկու հերթով, առավելագույնը 20 աշակերտով։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանրապետության մասնավոր դպրոցներում դասերն անցկացվելու են ամեն օր, իսկ պետական դպրոցներում՝ օրումեջ։
«Իրատես» թերթը գրում է. «Երեւանի կենտրոն են վերադարձել մայրաքաղաքից մարզեր ուղեւորափոխադրում իրականացնող գազելներն ու տաքսիները։ Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման օրոք արգելվեց այդ տրանսպորտային միջոցների մուտքը քաղաքի կենտրոն եւ այնտեղ կայանումը։
Ինչպես արդեն տեղկացրել ենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողության։ Նա իր ելույթում հայտարարել է, թե 21-րդ դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ։ «Ես ուզում եմ դուք ընկալեք, որ ամեն ժամը, որ անցկացնում եք դպրոցի պատերի ներսում եւ ձեր կրթական օրակարգի մեջ ամեն րոպեն թե ինչպես եք անցկացնում, դրանով որոշվում է, թե ինչպես եք ապրելու դուք»,– ասել է նա։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ուսուցիչները, դպրոցի տնօրենները խիստ զայրացած են ԿԳՄՍ նախարարության ուղեցույցի պարտադրանքներից` շատ լավ հասկանալով, որ դրանք տեղ-տեղ աբսուրդի են հասնում, բայց չեն համարձակվում այդ մասին բարձրաձայնել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ ամիս շարունակ՝ ողջ հուլիսին, Կապանի ոստիկանությունում խռովահույզ վիճակ էր տիրում։ Իրավիճակը հանդարտվել է պետի եւ պետի օպերգծով տեղակալ Դավիթ Սուրենյանի պաշտոնանկությամբ։
Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 50-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի ծառահատումով, վառելափայտն էլ կուտակում է իրենց թաղամասում վարձակալած ավտոտնակում:
Սեպտեմբերի 6-ին, կեսգիշերին մոտ մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկից ոստիկանության Վաղարաշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով 27-ամյա մի երիտասարդ է բուժօգնության դիմել:
Ֆրանսիայում մի մարդ պատահաբար պայթեցրել է իր տունը, երբ փորձել է ճանճ սպանել: Այս մասին հաղորդում է France Bleu-ն:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 15-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Օդանավակայան թաղամասի, Կամոյի, Հ.Սարգսյան փողոցների և հարակից տարածքների, ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի գազասպառողների գազամատակարարումը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 15-ին ժամը 10.00-18.00 և սեպտեմբերի 16-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի «Մասիս Կայարան» թաղամասի ջրամատակարարումը:
2020թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 19:30-ին, «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի առաջային պատի ծակած-կտրած թափանցող վերք, ներքին արյունահոսություն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գորիս քաղաքի 31-ամյա բնակիչ:
Կուբան սահմանները բացել է օտարերկրյա զբոսաշրջիկների համար. առայժմ այնտեղ հյուրեր են ժամանում Կանադայից:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 33-ամյա կնոջ կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է, որ վերոնշյալ մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի 23-ամյա երիտասարդը 2020թ. մարտ-սեպտեմբեր ամիսների ընթացքում սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել և սեռական հարաբերություններ է ունեցել նույն մարզի անչափահասի՝ 14-ամյա աղջկա հետ:
ՄԻՊ ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ այսօր չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ հացադուլ հայտարարած անձանց իրավունքների երաշխավորման նպատակով:
Գյումրիում սեպտեմբերի 14-ին 16:00 սահմաններում դանակահարության նոր դեպք է տեղի ունեցել: Դեպքը տեղի է ունեցել Գյումրու «Պեգաս» խանութի մոտակայքում:
Yerevan.Today-ը գրում է, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ձեռքով հերթական աբսուրդային հրամանն է արձակվել այսօր. ողջ կրթական համակարգն ընկել է ցայտնոտի մեջ: Բուհերի ռեկտորներն առավոտից լարված զանգերի ու քննարկումների մեջ են, փորձում են Արսեն Թորոսյանի մտքի թռիչքը վերծանել:
Գիշերային ժամերին լռության խախտման դեպքերը կանխելու նպատակով ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են հրավառությունների վերահսկման և արգելված ժամերին օգտագործումը բացառելուն ուղղված աշխատանքները:
Սեպտեմբերի 13-ին ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները Գավառ քաղաքի Ազատամարտիկների փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին 52-ամյա մի տղամարդու։
Հուլիսի 18-ից Երևանի ամբողջ տարածքում նախկին 70-80 կմժ արագության փոխարեն՝ սահմանվել է 60 կմժ: Ոստիկանությունը վստահեցնում է, որ այս փոփոխության նպատակը երթևեկության անվտանգության ապահովումն է։ Վարորդներից շատերի կարծիքով էլ՝ սա սխալ է, քանի որ Երևանին արագություն է պետք: «Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանի պնդմամբ՝ Երևանին արագություն պետք չէ: «Ամբողջ Փարիզում 50 կմժ է […]
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը մայրաքաղաքում, Երևան մտնող ճանապարհներին և մարզերում:
Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա իրականացրած, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի հետ հանդիպած տնտեսվարողների խումբը շտապել էր Արարատյան մաքսատուն՝ հաշվարկելու, թե նոր փոփոխված կարգով որքա՞ն պետք է վճարեն մաքսազերծման համար: Վարչապետի օգնականի հետ հանդիպումից հետո տնտեսվարողները հայտնեցին, որ իրենց փոխանցել են, որ մաքսազերծումն այլևս կիլոգրամով չի իրականացվելու, սակայն գները վերանայվել են, և դրանք մոտ են կիլոգրամով մաքսազերծման գներին:
ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից սեպտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 351 դեպք: Փաստացի բուժում է ստանում 49 քաղաքացի:
«5300 դոլարի ապրանքի մաքսազերծման համար պետք է 4000 դոլար վճարենք, եռակի թանկացրել են, որտեղի՞ց այդքան գումար, եթե առևտուր չկա, մարդ չկա, ժողովուրդը ճգնաժամի մեջ է, սեպտեմբեր է, նայում եք՝ շուկաները դատարկ, եկողն էլ մի հատ նասկի ու տրուսիկ է առնում երեխուն, տնից 6 հոգով գալիս են. ո՞նց վճարենք հարկերը»,- ասաց ակցիայի մասնակիցը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր քննարկվել է 2020թ. բյուջեով, ինչպես նաև վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ծախսային ծրագրերի միջանկյալ կատարողականը:
Ընտրողներին կաշառք տալու և ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման ու ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ:
«Մետրոյի նոր կայարան կառուցելու համար փորձել ենք մասնավորի ներգրավել, որպեսզի այդ հոգսը չլինի պետության վրա: Այն պայմանները, որ մեզ առաջարկել են տարբեր ընկերություններ, գնահատվել են ոչ այնքան բարենպաստ թե՛ քաղաքի, թե՛ պետության համար: Կառավարության հետ համատեղ եկել ենք եզրակացության, որ հենց պետությունը կկառուցի այդ կայարանը, այսինքն՝ կարվի պետական միջոցներով»,- նշեց Մարությանը:
Երևանում քաղաքային տրանսպորտի բարելավմանն ուղղված ծրագրի շրջանակում հայտարարվել էր 12-մետրանոց ավտոբուսների մրցույթ, որը չէր կայացել մասնակիցների՝ մրցույթի պայմաններին չհամապատասխանելու պատճառով. առաջիկայում նոր տենդեր կհայտարարվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: