Քանի որ, եթե կոյուղու հորը, ջրի մագիստրալը շենքից դուրս է լինում, դրա հետ կապված խնդիրների հարցով զբաղվում է «Վեոլիա ջուրը», կապ հաստատեցինք մամուլի պատասխանատու Մուրադ Սարգսյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ այդ մասին կհայտնի վթարային ծառայությանը, և նրանք կզբաղվեն հարցով:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 08:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Մեգա Մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ վրաերթ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը վարակվել է կորոնավիրուսով:
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել են դպրոցներում կիրառվող սանիտարական կանոնները, որոնք սահմանում են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը ներկայացվող պահանջները և նախատեսված են հանրապետության տարածքում գործող հանրակրթական (բացառությամբ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար՝ անկախ սեփականության ձևից:
Հարգելիներս զգույշ եղեք, վերջին օրերին ադրբեջանական քարոզչությունը ֆորսաժային ակտիվության փուլում է։
Ես հավատում եմ դրան… Որ չի հաստատելու, որովհետև վերջին օրերի այս հոգևարքը դրա նշանն էր. ՀՊՏՀ-ի անձնակազմի այդ պահվածքը դրա հստակ նշանն է, որ իրենք իմացել են, որ չի նշանակվելու:
Բողոքի ակցիաներ՝ կառավարության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ։
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ամփոփել է ուսումնասիրությունը «Զինառ» ՓԲԸ-ում: ՊՎԾ-ից հայտնում են, որ 2017-2019թթ-ի գործունեության ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են շուրջ 160 միլիոն դրամի խախտումներ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Փաշինյանի թիմը, պարզվում է, աղքատությունը ոչ միայն սեփական գլուխներում է հաղթահարել, այլեւ՝ կենցաղում։ Երեւանի թանկ ռեստորաններից մեկի սեփականատերն օրերս մասնավոր զրույցում անկեղծացավ, թե մինչեւ 2018-ը ներկայիս իշխանավորներն իրենց մոտ այցելելիս մեկ գավաթ սուրճ էին պատվիրում, որի շուրջ ժամերով նստում էին։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։ Թերթին հայտնի դարձավ, որ Ավետիսյանի անակնկալ հրաժարականի պատճառը «Արտ Լանչը» ընկերության անբարեխիղճ աշխատանքն է։
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները, գողություններ կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Չարենցավանի 32 և 34 տարեկան երկու բնակչի։
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 22-ին պարզել են, որ Գանձաքար գյուղի մի բնակիչ ապամոնտաժել և գողացել է Դիլիջան-Իջևան երկաթգծի ռելսերի փայտե 18 հենակ։
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 23-ին Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի շենքերից մեկից բերման է ենթարկվել 32-ամյա Գեղանուշ Ղ.-ն։
Հանրային քննարկման ենք ներկայացրել մանկավարժներին և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման լրամշակված կարգի նախագիծը, որով առաջարկում ենք մի շարք փոփոխություններ։
Ինդոնեզիայում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար մահապատժի դատապարտված սինգապուրցի Ցայ Չանպանը փախել է բանտից իր փորած թունելի միջոցով: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից:
ՀՀ վարչապետի որոշմամբ Գեորգի Ավետիսյանն ազատվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտել են նախկինում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործության հերթական դեպքը:
Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը կրկին կսկսվի մեկնարկային կետից: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել էր Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ հիշեցնելով, որ նախորդ աճուրդի գործընթացը դադարեցվել էր, քանի որ այնտեղ կորոնավիրուսի համավարակի կոնտակտային անձինք էին տեղակայված:
Օրեր առաջ սպիրտային թունավորման դեպքեր էին գրանցվել։ Մտահոգություններ էին հնչում, թե հնարավոր է՝ թունավորման պատճառ դարձած մեթիլ սպիրտն օգտագործված լինի նաև ալկոգելերում։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը քննչական կոմիտեից ստացած տվյալների հիման վրա ստուգումներ է իրականացրել ալկոգելի շուկայում:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 18:08-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Սեպտեմբերի 14-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Դիլիջանի հյուրանոցներից մեկի մոտ կրակել են շան վրա։
Հագուստի ներկրումով զբաղվող տնտեսվարողները դադարեցրել են բողոքի ակցիաները, կառավարությունը փոխզիջման է գնացել. Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց հագուստ ներկրող քաղաքացիներից մեկը:
Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ քննարկվում է վճարովի համակարգում սովորող ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը: Այս կապակցությամբ ունեմ մի քանի ասելիք:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հորդորում է քաղաքացիներին վարկային պայմանագրերը ստորագրելիս անպայման կարդալ, նկատել է՝ դրանք խրթին ձևակերպումներ ունեն: Թաթոյանն այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումներում:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Գնդեվազ համայնքում մի խումբ անձանց կողմից, խմբի կազմում, որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերսկսել է կորոնավիրուսի դեմ տարվող աշխատանքների շրջանակներում իրականացվող ստուգայցերը սննդի շղթայի օպերատորների մոտ՝ հանրային սննդի կետերում, իրացման ցանցում և սննդամթերքի արտադրություններում:
«Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը կրկին իր դերի մեջ է, մարզի դպրոցներից մեկում տնօրենի մրցույթ է եղել, հաղթող է ճանաչվել, սակայն այսօր մարզպետը որոշել է, որ իր մարդը պետք է լինի դպրոցի տնօրեն»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի բնակիչը՝ հավելելով, որ այս պահին դպրոց են գնացել մարզպետի տեղակալը և մարզպետարանի կրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, որպեսզի իրենց թեկնածուին ներկայացնեն: