Մահվան դատապարտված թմրավաճառը թունել է փորել և դիմել փախուստի
Ինդոնեզիայում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար մահապատժի դատապարտված սինգապուրցի Ցայ Չանպանը փախել է բանտից իր փորած թունելի միջոցով: Այս մասին հայտնում է Reuters-ը:
37-ամյա Չանպանը Ջակարտայի բանտում էր 2017 թվականից: Նրան մահապատժի էին դատապարտել մեծ մասշտաբով մետամֆետամին տեղափոխելու համար:
Վեց ամիս առաջ, ըստ Չանպանի խցակցի, նա բանտի ճաշարանից գողացել է մի գործիք, տեղափոխել է այն խուց և գաղտնի սկսել թունել փորել:
Փախուստի օրը Չանպանը սպասել է պահակախմբի փոփոխությանը, թունելի միջով մտել կոյուղու մեջ և խողովակների միջով սողացել է դեպի ելք:
Չանպանը դեռ չի հայտնաբերվել: Ինդոնեզիայի ոստիկանությունը Չանպանին դասել է ամենաորոնվող հանցագործների ցուցակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը