Գեորգի Ավետիսյանն ազատվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից
ՀՀ վարչապետի որոշմամբ Գեորգի Ավետիսյանն ազատվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից: Այս մասին հայտնում է e-gov.am-ը:
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գեորգի Ավետիսյանին ազատել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Գեորգի Ավետիսյանն այդ պաշտոնն զբաղեցնում էր 2018թ. հունիսի 22-ից: