«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 29-ին ժամը 9.00-ից մինչև սեպտեմբերի 30-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Արմավիր քաղաքի՝ Սահմանապահների, Թումանյան, Ջիվանի, Չարենց, Նալբանդյան, Հ. Ավետիսյան, Մաշտոցի, Հերացի և Երևանյան փողոցների, ինչպես նաև Հանրապետության փող. 1 շենքի ջրամատակարարումը:
Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը՝ հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման անցան արցախաադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը: Մինչ Հայաստանում և Արցախում կհայտարարվեր ռազմական դրություն և զորահավաք՝ ամբողջ Հայաստանի տարածքում արդեն հերթեր գոյացան՝ Արցախ մեկնելու համար:
Արցախում հակառակորդի կրակից վիրավորված հղի կինն արու զավակ է ծնել, անունը՝ Մոնթե:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը՝ ՀՀ Նոտարական պալատը հասանելի կլինի 24/7 ռեժիմով։
Այսօր մի խումբ երիտասարդներ Հանրապետության հրապարակի հարակից այգում առաջին անհրաժեշտության իրեր, քաղցրավենիք ու չփչացող սնունդ էին հավաքում՝ Արցախ ուղարկելու համար: Նախաձեռնության կազմակերպիչ Ալեն Գասպարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հավաքածը Պաշտպանության նախարարություն են տանելու, որ իրենք որոշեն՝ ինչպես բաշխել: Մեր հարցին, թե հետաքրքրվե՞լ են, դրա անհրաժեշտությունը կա՞, Ալեն Գասպարյանը պատասխանեց.
«Որևէ վիրավոր չի մնում առանց բուժօգնության». Վիրավոր զինծառայողներին տեղափոխում են․ Արսեն Թորոսյան
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն աջակցություն է հայտնել Հայաստանին:
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կոչ է անում հանրությանը ստուգել Արցախի բնակչությանն օգնություն ցուցաբերող նախաձեռնությունների հավաստիությունը:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 28-ին այցելել է Ստեփանակերտի բժշկական հաստատություններում ապաքինվող, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված քաղաքացիական անձանց:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հայ կաթողիկե եկեղեցու Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս Ի-ն նամակ է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` իր զորակցությունը հայտնելով Արցախին և Հայաստանին:
Երեւանի քաղաքապետարանի բոլոր այն աշխատակիցները, որոնք կամավոր կամ աշխարհազորի կազմում մեկնում են ռազմաճակատ, աշխատանքային օրենսդրությամբ կպահպանեն իրենց աշխատատեղերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Արթուր Աբրահամը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․ «Հայ ազգը եղել է, կա և կլինի։ Մենք անպարտելի ենք»։
Հունաստանի Ազգային Պաշտպանության նախկին նախարար, Անկախ հույներ կուսակցության առաջնորդ Պանոս Կամենոսն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին:
Արցախից Հայաստան վերադարձի ճանապարհին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է նաև Գորիսի բժշկական կենտրոն, որն այս պահին ծառայում է` որպես վիրավորների միջանկյալ տարհանման կետ:
Մոսկվայում մահացել է ռուսաստանցի ֆոտոլրագրող, ՏԱՍՍ-ի ֆոտոթղթակից Վլադիմիր Մուսայելյանը:
«Հայրենիք» զարգացման հիմնադրամը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Զինված ուժերին պատերազմական իրավիճակում աջակցելու նպատակով սկսում է սննդամթերքի, առաջին անհրաժեշտության և բժշկական պարագաների հավաքագրում։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի անդամները և մարզիկներն արյուն կհանձնեն` օգնելով առաջնագծի մարտիկներին:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ազգային, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ծառայողական պարտքը կատարելու հետ կապված ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՀ պաշտպանության բանակի երկու և ավելի զինծառայողների ապօրինաբար կյանքից զրկելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, վնասելու դեպքերի առթիվ:
Հայաստանի եզդիական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ զինվորագրվում են և մեկնում Արցախ՝ պաշտպանելու Հայրենիքի սահմանները:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկնել է Արցախի Հանրապետություն` տեղում ծանոթանալու հակառակորդի կողմից իրականացված ռազմական գործողություններից տուժածների առողջական վիճակին, տրամադրվող բժշկական օգնությանը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայկական ընկերություններն աջակցում են Արցախին և տրամադրել են ֆինանսական աջակցություն։
«Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում երեկ նահատակված 19-ամյա Էրիկը տան ավագ որդին էր, ունի իրենից փոքր եղբայր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց զոհված Էրիկի համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանը:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-30-ը կնվազի 4-5 աստիճանով, հոկտեմբերի 1-2-ը կբարձրանա 3-4 աստիճանով։
Բյուրականի աստղադիտարանի տնօրինությունը պատրաստ է աստղադիտարանի հյուրատանն ընդունել Արցախաբնակ 11-17 տարեկան երեխաներին: Պատրաստ ենք ապահովել երեխաներին գիշերակացով և սննդով:
Առհասարակ՝ ռոումինգը ոլորտի ստանդարտ է, որը տեխնիկապես ներդրված է՝ հիմք ընդունելով հեռահաղորդակցության ոլորտի միջազգային և ներպետական իրավական կարգավորումները: Հայաստանյան օպերատորները գործում են պետության կողմից տրամադրված լիցենզիայի շրջանակներում՝ բացառապես ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններում:
Սերժ Սարգսյանի աջակիցներ երիտասարդական նախաձեռնության 100 անդամներ այսօր, ի թիվս բազմաթիվ այլ կամավորների, այցելել են արյունաբանական կենտրոն։ Արյուն հանձնելուց հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել գալիք օրերին կազմակերպել նախաձեռնության այլ անդամների այցը՝ առանձին խմբերով ինչպես բացասական, այնպես էլ դրական ռեզուսի արյուն հանձնելու։ Մենք մեր զինվորների կողքին ենք՝ և՛ առաջնագծում, և՛ թիկունքում։
Հայկական կողմը արցախա-ադրբեջանական շփման գծում հակահարված է տալիս թուրքական և ահաբեկչական տարբեր խմբավորումներից կազմված ադրբեջանական զորքին:
«Արցախում զոհված Մայիս Մակարի Գրիգորյանն ընտանիքի միակ տղան էր, մի քույր ունի»,- 168.am-ին ասաց Արարատի մարզի Արարատ գյուղի ղեկավար Կարեն Ղազարյանը:
Այսօրվանից Հայաստանի քաղաքացիները կրկին կարող են մուտք գործել Ուկրաինա առանց սահմանափակման։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը: