Առողջապահության նախարարության՝ ժամեր առաջ հնչած արյունատվության կոչին արձագանքած քաղաքացիների թիվը «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ում դժվարանում են հստակ ասել: Պատճառը կենտրոնի բակում քաղաքացի-դոնորների՝ չապակասող հոսքն է:
Լրագրողների Համահայկական համաժողովների Համակարգող խորհուրդը կոչով դիմել է հայկական բոլոր լրատվամիջոցներին՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային միասնաբար հակազդելու վերաբերյալ։ «Արմենպրեսը» մեջբերում է հայտարարության տեքստն ամբողջությամբ։
Օրվա երկրորդ կեսին առողջապահության նախարարությունը, ելնելով արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից, արյունատվության կոչ հնչեցրեց: Դրանից ավելի քան 5 ժամ անց անգամ «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ի մոտ քաղաքացիների հերթեր էին: Հավաքվածները 168.am-ի հետ զրույցում միաբերան նշում էին, որ պատրաստ են հերթում սպասել այնքան, ինչքան անհրաժեշտ լինի:
Արցախում ադրբեջանական զինուժի հարձակման հետևանքով , քաղաքացիական անձնանց շրջանում այս պահին հաստատված երկու զոհ կա, վիրավորների առումով թվերը դեռ ճշտվում են, բայց տասնյակ վիրավորներ կան, այս պահի դրությամբ նախնական տվյալներով 30-ից ավելի վիրավոր կա քաղաքացիական բնակչության շրջանում:
Այսօր առավոտյան թշնամին հարձակվել է Արցախի Հանրապետության վրա՝ ռմբակոծելով խաղաղ բնակավայրեր, ավերելով քաղաքացիական հաստատություններ, այդ թվում՝ դպրոցներ: Ցավոք, արձանագրվել են զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաների շրջանում: Դատապարտելի և անթույլատրելի է խաղաղ բնակչությանը միտումնավոր թիրախավորելը, դպրոցները նշանակետի տակ վերցնելը։
Այսօր միասնական որոշում է կայացվել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ սկսել՝ աջակցելու Արցախում ամուր կանգնած մեր քույրերին ու եղբայրներին։
Արյունաբանական կենտրոնի դիմաց արյուն հանձնողների հերթեր են. ՈՒՂԻՂ
Երևանի քաղաքապետի մամոլի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Սիսիանի բժշկական կենտրոնը արյան կամավոր դոնորների հրատապ կարիք ունի։
Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային:
Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեւանի քաղաքային իշխանությունն իր ողջ ռեսուրսներով ու ենթակառուցվածքներով պատրաստ է Հայրենիքի պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ գործողություններին։
Քիչ անց նաև լուսանկարներ է տարածել՝ գրելով․ «Արցախի հանրապետության նախագահի տիկին Քրիստինա Հարությունյանի հետ այցելեցինք Հանրապետական բժշկական կենտրոն՝ տեսակցելու մեր վիրավորներին։
Սյունիքի մարզպետարանը հաղորդագրություն է տարածել:
Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային՝ աջակցությունն հայտնելով սահմանապահ զինվորներին:
Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել և ուղղել ջանքերը կանխելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության խաղաղության և անվտանգության դեմ ուղղված այս ռազմական ագրեսիան և բռնությունը:
ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է. «Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների այս պահին ամերիկյան +18185464601 կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը՝ նպատակ ունենալով նման սադրանքների միջոցով ստեղծել խուճապային տրամադրություններ և թուլացնել քաղաքացիների զգոնությունը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Լեռնային Ղարաբաղի շփման գծում ռազմական գործողությունների վերսկսման ֆոնին Կովկասում խաղաղության հաստատման կոչով է հանդես եկել:
Հարգելի հայրենակիցներ, առողջապահության նախարարությունը հայցում է ձեր աջակցությունը: Արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով կոչ ենք անում կամավոր դոնորության:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մեկնարկել է սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ հարձակման հետևանքների վերաբերյալ փաստահավաք առաքելություն:
Արցախի բնակիչներին ապաստարան տալու կամ երեխաների, կանանց, տարեցների համար խնամք կազմակերպելու անհրաժեշտություն այս պահին չկա:
Առաջին շարակարգի զորահավաք է լինելու: 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Եզդիներն իրենց աջակցություն են հայտնում հայ ժողովրդին և դատապարտում են Ադրբեջանի սադրիչ գործողությունները:
Ինչպես արդեն հայտնի է, առավոտից ադրբեջանական կողմը նախահարձակ է եղել, ռմբակոծում է Ստեփանակերտը։
Ադրբեջանի հարձակման պատճառով Արցախի Հանրապետության նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Արայիկ Հարությունյանը հանձնարարել է անորոշ ժամանակով երկրում փակել բոլոր ուսումնական հաստատությունները։
Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի Հանրապետությունում քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը կապ է հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ իր ամբողջական զորակցությունը հայտնել հայոց բանակին։
Մարտունի քաղաքում ադրբեջանական հրետակոծությունների հետեւանքով այսօր՝ սեպտեմբերի 27-ին, երեխան զոհվել է իրենց տան բակում:
«Վերջին ժամերին գրանցվում են բազմաթիվ դեպքեր, երբ հանրապետության ողջ տարածքում զինվորական կոմիսարիատներ են դիմում անհատ քաղաքացիներ և խմբեր (մինչև 10000 մարդ)՝ զինվորագրման և արցախա-ադրբեջանական շփման գիծ մեկնելու խնդրանքով»։
«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի՝ Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ:
Հայաստանում սեպտեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 328 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 49. 400-ի: