Պտղունք գյուղում այրվում է երկհարկանի շինություն․ ԱԻ նախարարը դեպքի վայրում է
Սեպտեմբերի 24-ին, ժամը 18:08-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է երկհարկանի շինության երկրորդ հարկի թվով 7-8 բնակարաններում։ Այրվում է մոտ 500-600 քմ տարածք։ Տուժածներ չկան։
Դեպքի վայրում են գտնվում ԱԻ նախարար Ֆ․ Ցոլակյանը, Փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վ․ Գաբրիելյանը և տեղակալ փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը։