Բաժիններ՝

Դիլիջանի հյուրանոցներից մեկի մոտ կրակել են շան վրա

Սեպտեմբերի 14-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Դիլիջանի հյուրանոցներից մեկի մոտ կրակել են շան վրա։ Ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը Մյասնիկյան փողոցում հայտնաբերեց սատկած շուն՝ արնոտ վիճակում։

Իրավապահները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանք՝ շան վրա կրակողին հայտնաբերելու ուղղությամբ։ Բացատրական աշխատանքն արդյունք տվեց. Դիլիջանի 30-ամյա բնակիչը ներկայացավ ոստիկանություն և խոստովանեց կատարածը։

Նա իրավապահներին ներկայացրեց որսորդական ողորկափող հրացանը, որով կրակել էր շան վրա։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930