Նոր Նորքի 4-րդ զանգվածի շենքերից մեկի բնակիչները բողոքում են, որ քաղաքապետարանը փոխարինել է իրենց հին վերելակը նորով, սակայն տևական ժամանակ է՝ այն չի շահագործվում, քանի որ աշխատակիցների գումարները չեն վճարել, նրանք էլ անջատել են վերելակները և գնացել:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 04.23-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 41-ամյա տղամարդ: Պարզվել է, որ Աբովյան փողոցի ակումբներից մեկում նրան դանակահարել են:
Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի մանկատներից մեկում աշխատակիցները բռնության են ենթարկում սաներին` նրանց խոշտանգում, ծեծում ու անարգում են:
168.am-ն այսօր ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվից ձևավորված կազմկոմիտեն բողոքի ակցիա էր իրականացրել ՀՀ կառավարության դիմաց՝ պահանջով, որ կառավարությունը հաստատի «ՀՊՏՀ» ՊՈԱԿ ռեկտորի մրցույթի արդյունքներն օրենքով սահմանված կարգով: Կառավարությունից ցուցարարներին տեղեկացրել էին, որ հարցը կզեկուցեն վարչապետին:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 11։16-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի «Վարդի թաղ» կոչվող թաղամասում հայտնաբերվել է չպայթած ական:
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատաոճն ավելի շատ իմիտացիա է հիշեցնում, ինչի վկայությունը վերջին շրջանում տեղի ունեցող բազմաթիվ դեպքերն են՝ կենդանիների հիվանդություն, ցեց, թունավորումներ մարդկանց շրջանում: Այս ամենի մասին պարզապես Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնը չի հրապարակում հաշվետվությունները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը:
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 12։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ։
Ուկրաինական Պոլտավա քաղաքի «Պոբեդա» մշակույթի եւ հանգստի քաղաքային զբոսայգում «Ուրարտու» հայկական հասարակական կազմակերպությունը տոնական միջոցառում է անցկացրել՝ նվիրված Հայաստանի Անկախության օրվան:
«Ինձ զանգահարել են համալսարանի աշխատակիցներ, որոնք տեղեկացրել են, որ համալսարանի ղեկավարության կողմից աշխատակիցներին հայտնել են, որ այսօր իրենք կամ համալսարան պետք է չգան, որովհետև դաս չի լինելու, կամ պետք է գան և մասնակցեն ցույցին: Ստացվում է՝ կիրառվել է վարչական լծակ, և, բնականաբար, եթե այդ վարչական լծակը կիրառվել է տարբեր ամբիոնների վարիչների, դեկանների կողմից, տրամաբանական է մտածել, որ համալսարանի բարձրագույն ղեկավարության կողմից իրականացված գործողություններ են, որը, իմ խորին համոզմամբ՝ հանցագործություն է, որովհետև համալսարանի որևէ մակարդակի ղեկավար նման լիազորություն չունի: Իսկ դրա հետևանքով տուժում են ուսանողները, որոնք (նկարներ տեսա, որ հրապարակել են ուսանողները) այսօր գնացել են համալսարան և սպասում են դասախոսներին: Նշանակում է՝ խախտվել է ուսանողների կրթություն ստանալու իրավունքը»:
Սեպտեմբերի 22-ի և 26-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Սեպտեմբերի 23-25-ը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել ալկոգելի շուկայում, որի արդյունքներով փորձաքննության ենթարկված ալկոգելերում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։
«Իմ քայլը» խմբակցության՝ մանդատից հրաժարականի դիմում ներկայացրած պատգամավոր Արմեն Փամբուխչյանը գործադիրում կզբաղեցնի Արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը 2005-2008 թվականների ընթացքում զբաղեցնող պաշտոնատար անձը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական կեղծիքներ կատարելու միջոցով, խարդախությամբ համայնքի՝ առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ ձեռք է բերել իրավունք, ինչպես նաև ավագանու անդամների հետ նախնական համաձայնությամբ, համայնքի հաշվեկշռում առկա մի շարք անշարժ գույքեր, ձևական աճուրդների կամ ուղղակի վաճառքի միջոցով, շուկայական և կադաստրային արժեքներից անհամեմատ ցածր գներով, օտարել է տարբեր քաղաքացիների, որի արդյունքում համայնքին հասցվել է առանձնապես խոշոր չափերով՝ 300.000.000 ՀՀ դրամի վնաս։
Կառավարության դիմաց կրկին բողոքի ակցիա են իրականացնում Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ պահանջելով բանակցել ռուսական կողմի հետ և բացել սահմանները:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից առերևույթ խարդախությամբ` խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, տարբեր անձանցից դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2020 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 17։45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու ծառերից մեկի վրա քրեակատարողական ծառայողները նկատել են թմրամիջոցներ փոխադրելու համար վարժեցված սև կատու, որի պարանոցին ամրացված է եղել կաշվենման վզկապ։
Սեպտեմբերի 19-ին, ժամը 14.00-ին, Երևանի Աբովյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 87-ամյա Թադևոս Վարդանյանին, որը հիվանդանոցում մահացել է:
«ՀՀ կառավարություն, արթնացե՛ք». ՌԴ մեկնել ցանկացողները կրկին բողոքի ակցիա են անում. ՈՒՂԻՂ
Մեկ ամիս էլ չի անցել, երբ Սան Ֆրանցիսկոյում Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական դպրոցը վանդալիզմի էր ենթարկվել. օրերս այն կրկին թիրախավորվել է:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 03:42-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նավուր գյուղում այրվում է պահեստավորած անասնակեր:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 22:45-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհին գտնվող կրակայրիչների արտադրամասում հրդեհ է բռնկվել։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։
Daily Express–ի փոխանցմամբ՝ անգլիական Բիրմինգհեմից դեպի իսպանական Պալմա դե Մայորկա թռիչքի ժամանակ բրիտանացի մի ուղևոր ինքնաթիռում կծելով պոկել է ընկերոջ ականջի մի հատվածը։
Այս տարվա ընթացքում 41.8 հազար ճապոնացի նշելու է 100-ամյակը: Ընդ որում՝ այդպիսի մարդկանց թիվն ավելացել է 9.1 հազարով: 100 տարեկան 80450 հոգուց 70975 -ը կանայք են: 1963 թվականին, երբ ընդունվեց տարեցների սոցիալական ապահովության մասին օրենքը, 100 տարեկան մարդկանց թիվն ավելացավ 153-ով: 1981 թվականին 100-ամյա տարեցների թիվը հասավ 1000-ի, իսկ 1998 թվականին՝ ավելի քան 10.000-ի:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 22-ին ժամը՝ 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Ավշար գյուղի մի հատվածի, ժամը 10․00-ից մինչև ժամը 18․00-ն՝ Գեղարքունիքի մարզի Գագարին, Վարսեր համայնքների, ժամը 10․00-ից մինչև ժամը 17․00-ն՝ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի կենտրոնական թաղամասի, ժամը 10․00-ից մինչև ժամը 18․00-ն՝ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Միայնությունը վախեցնում է շատերին, իսկ ոմանք սարսափում են նույնիսկ դրա մասին մտածելուց: Ոմանց համար էլ միայնությունն իրականությունից փախչելու անհաջող միջոց է:
Հայաստանի անկախության 29 ամյակի միջոցառումների համար պետական բյուջեից ծախսվել է 133 միլիոն դրամ: