Հանրահայտ ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Խաչատրյանը, անդրադառնալով Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած մարտական գործողություններին, իր աջակցությունն է հայտնել մեր բանակին, քաղաքացիներին և բոլոր նրանց, ովքեր պայքարել ու պայքարում են մեր երկրի անվտանգության համար:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ մայրաքաղաքին վերաբերող ցանկացած պաշտոնական լուրի իսկությունը կարելի է ստուգել միայն հետևյալ էջերի միջոցով։
Ադրբեջանը մի քանի անգամ կիրառել է «Սմերչ»՝ արգելված կասետային մարտագլխիկներով. Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվում են ահազանգեր:
«Արցախում զոհված 19-ամյա Պատվական Վաչագանի Հարությունյանը դաստիարակված, սովորող, նպատակասլաց տղա է եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի Զառ բնակավայրի ղեկավար Լևոն Խաչատրյանը:
Մեր ընկեր, հայ մեծ պատմաբան, ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Արտակ Մովսիսյանը գիշերը մահացել է …
«Խելոք, աշխատող, լավ երիտասարդ էր, լավ հայ, լավ ընտանիքի զավակ»,- 168.am-ի հետ զրույցում Արցախում զոհված 20-ամյա Սուրեն Հարությունի Բաբայանին այսպես բնութագրեց Գառնի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանը:
Երկու օր անց Արյունաբանական կենտրոնը հայտնել էր, այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է և խնդրել չայցելել Արյունաբանական կենտրոն: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը:
Այսօր վճռվում է ոչ միայն բոլորիս, այլ տարածաշրջանի ճակատագիրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Հունաստանում գտնվող հայկական սփյուռքը կոչ է անում հայրենակիցներին կամավոր կերպով մեկնել հայկական բանակ` Ադրբեջանի դեմ ռազմական հակամարտության կապակցությամբ, հայտնել է Աթենքի «Հայաստան» մշակութային կենտրոնի ղեկավար Մինաս Հովհաննիսյանը:
Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Քիչ առաջ վթար է ենթարկվել վիրավոր զինվորին տեղափոխող շտապօգնության մեքենան:
ՀՅԴ Ամերիկայի երիտասարդական կազմակերպությունը ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանության առաջ բողոքի ցույց է կազմակերպել՝ դատապարտելով Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հարձակումները Հայաստանի և Արցախի նկատմամբ:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից հոկտեմբերի 2-ի երեկոյան Ստեփանակերտին հասցրած հրթիռային հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել է, կա 4 վիրավոր:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 5-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Հարավային», «Ջրառատավան», «Միկրոշրջան», «Վանատուր նոր» թաղամասերի, Քաղսի, Սոլակ, Լեռնանիստ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:
Արցախի Հանրապետությունում կոմունալ ծառայությունների ոլորտում անջատումներ չեն լինի քաղաքացիների կողմից վճարումները ժամանակավոր չկատարելու դեպքում:
ԱՀ պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանը հայտարարեց, որ Ստեփանակերտից բնակչությունը չի տարհանվել:
Արցախի կառավարության կողմից կգործարկվի թեժ գիծ, որը կպատասխանի Հայաստան-Արցախ ելքի և մուտքի վերաբերյալ հարցերին:
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2020թ. հոկտեմբերի 2-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արցախցիները կարող են մեկ ամիս շարունակ անվճար օգտվել Վիվա-ՄՏՍ-ի՝ «Z» սակագնային պլանից:
Արցախն ունի ամբողջ բնակչությանը թաքստոցներով ապահովելու հնարավորություն, անհրաժեշտության դեպքում հավելյալ ռեսուրսներ:
Առողջապահության նախարարության առաջարկով` կառավարության որոշմամբ նոր կարգ է սահմանվել, ըստ որի` Հայաստանում կամ Արցախում հայտարարված արտակարգ իրավիճակներում կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց հիվանդանոցային և ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը գուժում է դաշնակցական նվիրյալ ընկեր, ազատամարտիկ, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Գեղամ Մուշեղյանի մահը: Նա զոհվել է այսօր Արցախյան ռազմաճակատում՝ թշնամու դեմ մարտերի ընթացքում։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հիացած է Հայաստանի ժողովրդի միասնականության ոգով, հենց առաջին օրվանից՝ սեպտեմբերի 27-ից:
Ադրբեջանի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին հասված վերջին հարվածների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են:
ԱԻՆ Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանը ներկայացրեց քաղպաշտպանական ազդանշաններով նախատեսված բնակչության վարվելակերպի կանոնները:
Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը մեծ տրամաչափի զենքերից թիրախավորում է խաղաղ բնակչությանը:
Հայկական միասնական տեղեկատավական կենտրոնը ներկայացրել է առաջին կադրերը հրետակոծված Ստեփանակերտից:
Tert.am-ի լուսանկարիչ Վահե Մելքոնյանը շարունակում է բացառիկ կադրեր ներկայացնել Արցախից:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 2-ին ստորագրել է հրամանագրեր պարգևատրելու մասին:
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել:
Ստեփանակերտում օդային տագնապ է: Ինչպես հայտնեց Արցախի ՄԻՊ-ը, թշնամին ծանր հրթիռով հարվածներ է հասցրել Ստեփանակերտին: