«Դավիթն Արարատի մարզի Վեդի քաղաքից էր, ամուսնացած էր, ունի 4 տարեկան աղջիկ և 2 տարեկան տղա: Ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը` մոտ 11 տարի ծառայում էր Զինված ուժերում. նա 31 տարեկան էր: Մասնակցել էր նաև քառօրյա պատերազմին: Կարծում եմ՝ Դավիթին ավելի լավ կներկայացնեն իր մարտական ընկերները: Հերոս, Արցախի հերոս, դրանից ավելի ուրիշ բան չգիտեմ՝ ինչպես կարելի է բնորոշել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նրա ազգականը՝ Արթուր Ավետյանը:
Նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ ժամանակավորապես չի գործելու Երևանի Էրեբունի վարչական շրջանի Սասունցի Դավթի 87ա հասցեի սպասարկման սրահը։
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ռուս լրագրողների խումբը ընկել է հրետակոծության տակ:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի լրագրողներ, խնդրում եմ անտեսել իմ անունով բացված կեղծ [email protected] էլեկտրոնային հասցեից ուղարկված նամակներն ու հաղորդագրությունները։
«Գորիս-Լաչին ճանապարհը բնականոն աշխատում է։ Ապատեղեկատվություն մի տարածեք»․ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արծրուն Հովհաննիսյանը։
Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արցախում զոհվել է Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սան Պավլիկ Մանուկյանը։
Զոհվել է Հայաստանի ուժային եռամարտի հավաքականի անդամ, Հայաստանի բազմակի չեմպիոն Թաթուլ Հարությունյանը
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանն իր աջակցությունն է հայտել Հայ զինվորին:
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բժիշկների նոր խումբ է այսօր մեկնել Արցախ, այս մասին տեղեկացնում է ԲԿ–ի ֆեյսբուքյան էջը։
Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել տվյալներ նաև Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում կատարված ագրեսիվ պատերազմին բնորոշ հետևյալ նոր հանցավոր գործողությունների վերաբերյալ:
Առողջապահության նախարարի խորհրդական, Երեւանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մերոնց պես չկա էլի, հոմ զոռով չի: Նոր վիրավոր զինվորը մոտեցել, ասում ա Սարգսյան ջան, ախպերական նախարարին ասա, որ ես լավ եմ արդեն, նայի վիրակապս, ասկոլկան հետո կհանեք, թող թողնի գնամ տղերքի մոտ, միասին պիտի հաղթենք»:
Հոկտեմբերի 4-ին, ժամը 06:37-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բենիամին-Լուսակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
«Twitter» հավելվածում/սոցիալական ցանցում թվիթելու՝ գրառումներ կատարելու, ընթերցելու, շփվելու, տեղեկանալու ու տեղեկացվելու անսահմանափակ հնարավորություն…
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը սոցիալական ցանցերի օգտատերերին կոչ է արել իրենց էջերում տեղադրել Արցախի Հանրապետության դրոշը՝ «Ճանաչե՛լ Արցախը» կոչով:
Ֆրանսիայից կամավոր բուժաշխատողներ են ժամանել, որոնք Հայաստանի սահմանամերձ բժշկական կենտրոններից մեկում օգնություն ցույց կտան Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողներին ու խաղաղ բնակչությանը:
Հրետակոծությունից Ստեփանակերտում հրդեհ էր բռնկվել, թիրախավորվել էին քաղաքացիական շենքերն ու ենթակառուցվածքները։
Արցախի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 3-ին հրապարակել է Ադրբեջանի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհված ևս 51 զինծառայողների անուն-ազգանունները:
«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում հակառակորդի զոհերի 2-րդ ցուցակն է հրապարակել։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 1-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել և նույն օրը Կենտրոնական բաժին է ներկայացվել 2010 թ. հուլիսից ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 184-րդ (Գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) հոդվածների մեղադրանքով հետախուզվող Վոլոդյա Հ.-ն:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 2-ին, ժամը 00.50-ին, Կենտրոնական բաժին է ներկայացել 33-ամյա Գևորգ Բ.-ն, որը մարտի 18-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի (Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ) 3-րդ մասի մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Վահան Բիչախչյանը ակումբի կազմում գոլից հետո այն նվիրել է Հայ զինվորին:
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկ օրում կորոնավիրուս է հաստատվել 2 հազար 884 մարդու մոտ, դա առավելագույն ցուցանիշն է գրեթե չորսուկես ամսվա ընթացքում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի՝ համատեքստից կտրված և վարչապետին վերագրված ձևակերպման հրապարակումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել լրատվական դաշտում:
Արցախի Հանրապետության սահմաններում ծավալված պատերազմական գործողությունների առաջին օրվանից զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության բոլոր օղակները բերվել են մարտական պատրաստականության աստիճանի, համալրվել նախատեսված բժշկական անձնակազմով:
Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության վրա հարձակումից մի կերպ փրկվածներից է նաև 37-ամյա Իրինա Գրիգորյանը, որը երկու օր առաջ, այլ ելք չունենալով, որոշել է դուրս գալ Արցախից: Այժմ Հանքավանի «Զեփյուռ» ճամբարում է՝ հարազատների հետ: Բայց հոգով տիկին Իրինան սահմանին է՝ ժամկետային զինծառայող որդու կողքին:
Ըստ ականատեսների դիտարկումների՝ Ադրբեջանը թիրախավորել է Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքները։
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է այլ երկրների կողմից Արցախի անկախության ճանաչմանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում պատասխանել է Արցախում սփյուռքի հայերի բնակեցման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը:
Բեռնում՝ Շվեյցարիայի խորհրդարանի շենքի առջև գտնվող հրապարակում, hոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել բազմամարդ բողոքի ցույց` ընդդեմ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմի։ Հայաստանի և Արցախի հետ համերաշխության կարգախոսի ներքո ընթացած ցույցը նախաձեռնել էր Շվեյցարիա-Հայաստան ընկերակցությունը՝ հայկական համայնքային մի շարք կառուցների աջակցությամբ ու գործուն մասնակցությամբ։