Լուսանկարներն արտոնված են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից
Արցախում տիրող ադրբեջանական հարձակումներն անտարբեր չեն թողել ոչ մի հայի։ Ամերիկահայ գործարար, Reddit եւ Initialized Capital ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր Instagram-ում նոր գրառում է կատարել, որում մեջբերել է Սերժ Թանկյանի գրառումը:
Սիրելի հայրենակիցներ, եթե ձեր կողքին հանգամանքների բերումով արցախցի դպրոցահասակ երեխաներ կան, հիշեք, որ նրանք կարող են գնալ այստեղ իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցը, առանց մտածելու փաստաթղթերի մասին։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը կտրականապես հերքում է ադրբեջանական այն ապատեղեկատվությունը, թե իբր Արայիկ Հարությունյանը վիրավորվել է:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը օրենսդրությամբ իրեն տրված ողջ գործիքակազմը կիրառելով՝ հետամուտ է լինելու ստահոդ լուրեր տարածողներին, հասարակությանը պառակտող և խուճապ սերմանող սադրիչներին հայտնաբերելուն և օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելուն:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը իր լուման է ներդնում Արցախից Հայաստանում հյուրընկալված երեխաների առօրյան գեղեցիկ դարձնելու համար:
Հոկտեմբերի 2-ին ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) 15 մլն 500 հազար դրամ է փոխանցել «Հայաստան համահայկական հիմնադրամին»՝ միանալով «Մենք ենք մեր սահմանները, բոլորս Արցախի համար» դրամահավաք արշավին։
Ադրբեջանի սանձազերծած պատերազմը ծանր, բայց հերոսական փորձություն է, ոգու փորձություն մեր Հայրենիքի ու ժողովրդի համար, բոլորիս համար՝ մեծ ու փոքրի, տղամարդու և կնոջ, Հայաստանի և Արցախի քաղաքացու, թե սփյուռքահայի համար:
Հեղինակավոր The Guradian-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Արցախի հարցը, այս անգամ պարբերականն անդրադարձել է հայկական սփյուռքին, որի ներկայացուցիչներից շատերը Ադրբեջանի կողմից սանձազերծված այս ռազմական գործողությունների ընթացքում մոբիլիզացվել և վերադառնում են հայրենիք:
Զորակցության համազգային աղոթք հանուն Արցախի
Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումից մեկ օր անց՝ սեպտեմբերի 28-ից, Հանքավանի «Զեփյուռ» ճամբար են տեղափոխվել Մարտակերտում, հարակից գյուղերում, Ասկերանում, Հադրութում թշնամու կրակի տակ հայտնված ու մի կերպ, ոմանք էլ՝ ոտաբոբիկ, իրենց տներից դուրս եկած մարդիկ: Ըստ Հանքավանի «Զեփյուռ» ճամբարի սեփականատեր Ռաֆիկ Հայրապետյանի՝ պատերազմական այս օրերին ավելի քան 120 մարդ է Արցախից տեղափոխվել և ապաստանել ճամբարում:
«1000 դրամների» հիմնադրամին փոխանցվել է 1 մլն դոլար: Այս մասին իր ֆեյսբուքյան լայվով ասաց Զինծառայողների ապահովագրության «1000 դրամների» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել Ստեփանակերտից եւ գրառում արել:
Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակի հաքերներին հաջողվել է ձեռք բերել Ադրբեջանի խոշորագույն օպերատոր AzerTelecom տվյալները:
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները
Արցախի ստորաբաժանումներն այս պահին իրականացնում են պատժիչ գործողություններ՝ վարետորեն խոցելով հակառակորդի բոլոր թիրախները, նրանք գերազանց են իրականացնում իրենց առջեւ դրված մարտական առաջադրանքը: Այս մասին ասվում է «Զինուժ մեդիայի» պատրաստած ռեպորտաժում, որտեղ ներկայացբում է, թե ինչպես ամեն ինչ սկսվեց սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան:
Հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 5-6-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երեւանում ծնված արցախցի Արարատը «Շենգավիթ» ԲԿ-ց դուրս գրվեց: Նորածինը, ում հայրն այժմ առաջնագծում է, դուրս գրվեց զինվորական հագուստով եւ «Հաղթելու ենք» գրառմամբ գլխարկով:
«Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 3-րդ մասով և 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով՝
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, թատրոնի եւ կինոյի դերասան Արմեն Ջիգարխանյանին 85-ամյակի առթիվ:
Արտակ Մովսիսյանի կյանքի ու գործունեության հիմնաքարը հայրենասիրությունն էր: Նրա թողած գիտական վիթխարի ժառանգությունը նոր էջեր բացեց մեր պատմության մեջ: Բազմավաստակ գիտնականն ու մեծ հայրենասերը մշտապես պայքարում էր մեր պատմության կեղծարարների դեմ… Նա հայ պատմագիտության խրամատի արթուն զինվորն էր: Նրա խոսքը համոզիչ էր, անզիջում, փաստարկված, քաջությունն ու պայծառությունը՝ վարակիչ:
Հռոմի «Ռոմա» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Միջազգային լրատվամիջոցների խումբը չի կարողանում Հայաստանից մուտք գործել Լեռնային Ղարաբաղ ճանապարհին առկա վտանգավոր իրավիճակի պատճառով:
Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մոտակայքում երկու ադրբեջանցիների առկայության մասին՝ երեկ երեկոյան տարածված լուրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:
Չափազանց հրատապ. Ադրբեջանն այժմ օգտագործում է հեռահար խոցման հրթիռներ:
«Սասունը Կապան քաղաքից էր, ապրում էր ծնողների, տատիկ-պապիկի հետ, ունի իրենից փոքր քույր և եղբայր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց սահմանում զոհված 18-ամյա Սասուն Գրենիկի Ներսիսյանի մորեղբոր տղան՝ Էդգարը:
Հարգելի քաղաքացիներ, ձեռնպահ մնացեք անհայտ ծագում ունեցող հավելվածներ եւ ծրագրեր ներբեռնելուց կամ կայքերում գրանցվելուց, հատկապես, եթե դրանք պահանջում են գրանցում սոցիալական ցանցերի ձեր էջերի միջոցով կամ պահանջում են հեռախոսահամար, հասանելիություն տեղորոշման տվյալներին (location) եւ այլ տվյալներ:
Արցախի (ԼՂ) մայրաքաղաք Ստեփանակերտն առավոտյան կրկին հրետակոծվել է:
Չնայած մեր կողմից հնչեցված բազմաթիվ հորդորներին, շարունակում են արձանագրվել դեպքեր, երբ ԶԼՄ ներկայացուցիչներն ուղիղ եթերի ռեժիմով սկսում են լուսաբանել իրադարձություններն ինչպես առաջնագծում, մարտական գործողությունների մերձակա հատվածներում, այնպես էլ Արցախի Հանրապետության բնակավայրերից և, մասնավորապես, մայրաքաղաք Ստեփանակերտից։