Creative Armenia մշակութային հիմնադրամը հայտարարում է «Արվեստագետները հանուն Արցախի» դրամաշնորհների մրցույթ, որին կարող են դիմել, կինոգործիչները, լուսանկարիչները, գրողները և բոլոր արվեստագետները, ովքեր ցանկանում են խթանել Արցախի մասին իրազեկումը։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրում է. «Հակառակորդը չհասնելով հաջողության, փոխում է գործելաոճը: Բայց մեկ է պարտվելու են»:
Ձեռնարկատեր, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հրապարակել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ BBC-ի լրատվական ծառայությանը տված հարցազրույցի հղումը եւ հետեւորդներին կոչ արել «լսել»։
«Հայփոստ» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ փոստային բաժանմունքները հոկտեմբերի կենսաթոշակների վճարումները կիրականացնեն հոկտեմբերի 2-ից մինչև 20-ը ներառյալ:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը զգուշացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը նման հաղորդագրություն չի տարածել։ Այս անգամ ևս գործ ունենք ադրբեջանական քարոզչության հերթական սադրանքի հետ։ Արցախի ԱԱԾ-ի հետ կապ հաստատելու համար հարկավոր է զանգահարել պաշտոնական կայքում տեղադրված հեռ. համարով՝ (047)94 41 26»։
Թուրքական օդուժին պատկանող F-16 կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցված հայկական ՍՈՒ-25 գրոհիչի զոհված օդաչու Վալերի Դանելինը Գյումրի քաղաքից էր, 33 տարեկան:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ` Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցները բժշկական օգնության անհրաժեշտության դեպքում կարող են դիմել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկա և ծննդատուն, որտեղ անվճար կսպասարկվեն և կօգտվեն ծառայություններից:
«Այս օրերին կարևոր է մեր ազդեցությունն այլ երկրների տեղեկատվական հոսքի վրա, որպեսզի մեր պատկերն ավելի շատ երևա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում չեն համարվի: Այս մասին հայտնում է Հայաստանի բանկերի միությունը.
Սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ին, 3-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 2-ին, 4-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով Մարտակերտում 3 քաղաքացիական անձ է զոհվել:
ՀՀ պաշտպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր անհատներին և կազմակերպություններին, որոնք վերջին օրերին զինված ուժերի կարիքների համար նվիրաբերել են իրային պարագաներ և սննդամթերք:
«Հայփոստ»-ը զինված ուժերի զորքերին ծանրոցներն անվճար ուղարկելու հնարավորություն է ընձեռում:
«Նոր էլի ԱԹՍ խփեցինք». Արծրուն Հովհաննիսյան։
Խորը վշտով հայտնում ենք, որ արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ ընթացող մարտական գործողությունների ընթացքում, ցավոք, զոհեր ունենք նաեւ Կոտայքի մարզից:
Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված զինվորների տեղափոխման կարևոր առաքելությունն իրականացնում են 2 սանիտարական ուղղաթիռներ, շտապօգնության մեքենաներ՝ հարյուրավոր բուժաշխատողներով:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները եւ նախագահները հայտարարություն են տարածել Արցախի նկատմամբ կիրառված ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ:
Արցախի Հանրապետության շուրջ վերջին օրերին ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շրջաբերական նամակներ է ուղղել Հայոց Եկեղեցու թեմերին և համայնքներին։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամները` Արազ Օզբիլիսը և Սարգիս Ադամյանն իրեն աջակցությունն են հայտնել հայ զինվորներին:
Տեղեկատվական դաշտում պաշտոնական Բաքվի ծանոթ գործելաոճը կրկին ակտիվ շրջանառության մեջ է։ Սեփական բանակի ձախողումները Ադրբեջանը ամեն կերպ փորձում է կոծկել ապատեղեկատվություն տարածելով։
Հայաստանում սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 458 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 50359 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ադրբեջանցիները ոչնչացնելուց պակաս ոչինչ չեն անում, խոցել, շարքից հանել, վնասել չկա, միայն ոչնչացնել:
Թիկունքից՝ սահմանին. առաջին անհրաժեշտության պարագաներ՝ փաթեթավորված հոգատարությամբ, ջերմությամբ ու հաղթանակի վստահությամբ: Երևանի և մարզերի բնակիչների կողմից՝ Արցախ ուղարկելու համար տարբեր պարունակություն ունեցող արկղեր են պատրաստվել:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի խորհրդարանի մի քանի կին պատգամավորների: Իր խոսքում Աննա Հակոբյանը նշել է, որ ստեղծված պատերազմական իրավիճակը շատ դժվար է, սակայն երկու կարծիք լինել չի կարող. անհրաժեշտ է լինել ամուր ու պինդ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն եւ մասնակի զորահավաք։ Սակայն քչերը գիտեն, որ զորահավաքից խուսափելը քրեորեն պատժելի արարք է։
Քիչ առաջ հարյուրավոր ախալքալաքցիներ բացել են վրաց-թուրքական սահմանի Կարծախի հատվածը։
Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունն ստանում է ահազանգեր առ այն, որ տարբեր անհատներ և կազմակերպություններ Արցախին օգնելու նպատակով դրամահավաքներ են կազմակերպում։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ, ծանոթացել է իրավիճակին և տեսակցել է վիրավոր սպաներին ու զինվորներին:
Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը 2020 թվականի հոկտեմբերի 5-ից մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 18-ը երկարացրել է աշնանային դպրոցական արձակուրդները կորոնավիրուսի պատճառով։