Բաժիններ՝

Լեհաստանը 1.4 մլրդ դոլար է հատկացրել երկրում ապաստարանների կառուցման և վերանորոգման համար

Լեհաստանի կառավարությունը տեղական ինքնակառավարման մարմիններին 2025-2026 թվականների համար հատկացրել է 5 միլիարդ լեհական զլոտի (1.4 միլիարդ դոլար)՝ ապաստարանների կառուցման և վերանորոգման համար։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Լեհաստանի Ներքին գործերի նախարարությունը։ ՆԳՆ հայտարարարության մեջ նշվում է, որ հատկացված միջոցները պետք է օգտագործվեն «բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հետ կապված խնդիրների» լուծման համար։

Նշվում է, որ ապաստարանների վերանորոգումն ու շինարարությունը հիմնականում նախատեսվում է բարձր ռիսկային շրջաններում, մասնավորապես՝ երկրի արևելյան շրջանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս