![](/banners/BeFunky-design.jpg)
Արցախն ունի ամբողջ բնակչությանը թաքստոցներով ապահովելու հնարավորություն. պետնախարար
![](https://168.am/wp-content/uploads/2020/10/1030064.jpg)
Արցախն ունի ամբողջ բնակչությանը թաքստոցներով ապահովելու հնարավորություն, անհրաժեշտության դեպքում հավելյալ ռեսուրսներ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանը:
«Այդ գործընթացը, օրինակ Ստեփանակերտում, համակարգվում է քաղաքապետարանի կողմից արագ արձագանքման օպերատիվ շտաբի շրջանակներում, նաև թաքստոցներին մնացող բնակիչներին տարբեր խնդիրների առաջացման դեպքում ցուցաբերվում է համապատասխան աջակցություն»,- ասաց Գրիգորյանը: