Հարգելի’ հայրենակիցներ, այսօր առավել քան երբևէ ողջ հայությունը համախմբված է մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ սատարել և օգնել հայոց բանակին:
«Արցախում զոհված Արտաշես Կորյունի Ջանիբեկյանը 35 տարեկան էր, ամուսնացած, ունի 2 աղջիկ՝ 2 և 5 տարեկան, տղան էլ դեկտեմբերին կծնվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Այրք համայնքի ղեկավար Արտյոմ Շաբոյանը:
ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծին, որով մասնավորապես նախատեսվում է, որ ռազմական գործողություններով պայմանավորված ընթացիկ ծախսերը կաճեն 40 մլրդ դրամով, տնտեսական ցուցանիշների նվազումը կկազմի 6.8 տոկոս:
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ն գրանցվել է 417 դեպք, որից 205-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 104 հրդեհի, երկու փլուզման, երկու պայթյունի, չորս դիակի հայտնաբերման, վեց ինքնասպանության փորձի, 21 օձի հայտնաբերման դեպք, 86 ճանապարհատրանսպորտային պատահար:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի մասնակցությամբ հոկտեմբերի 5-ին հանդիսավոությամբ ռազմաճակատ է ճանապարհվել ՔԿԾ կամավորական համահավաք վաշտը։
Հոկտեմբերի 1-ին պաշտպանական մարտերի ընթացքում զորամասի հրաձիգ-զենիթահար, շարքային Արսեն Սերյոժայի Մարգարյանը, դրսևորելով սառնասրտություն ու մասնագիտական վարպետություն «ԻԳԼԱ» համակարգով հետևել է պաշտպանության շրջանում ռմբակոծություն իրականացնող ինքնաթիռների թռիչքները, ճիշտ հաշվարկել և նպատակային կրակոցով խոցել է հակառակորդի երկու ՍՈՒ-25 ինքնաթիռ:
Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանը կծառայի որպես տեղեկատվության փոխանցման հարթակ: 168.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ այն հավանաբար կսկսի գործել այսօրվանից:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը և Ռուբեն Վարդանյանը 2 միլիոն ԱՄՆ դոլար օժանդակություն կտրամադրեն Հայաստանին և Արցախին: Գումարը կուղղվի երկրների անմիջական կարիքները հոգալուն և պատերազմից տուժած երիտասարդ սերնդի կրթական և այլ օժանդակության ֆինանսավորումն ապահովելուն:
ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը, 2020թ. մարտի 16-ին որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին։
Արտակարգ իրավիճակների նախարարությունն ունի իրազեկման անհրաժեշտ բոլոր միջոցները՝ «Օդային տագնապ»-ի դեպքում բնակչությանն այդ մասին օպերատիվ տեղեկացնելու համար:
Արցախում հակառակորդի հրետակոծությունների հետևանքով մինչ այսօր սպանվել է 18 խաղաղ բնակիչ։
Ադիբեկյան ընտանեկան բարեգործական հիմնադրամը Մասիսի զարգացման հիմնադրամի հետ համատեղ իրականացնում են «Մասիսը՝ Արցախի կողքին» բարեգործական ծրագիրը:
Բժիշկ Թոմ Քաթինան տեսաուղերձ է հղել՝ ի աջակցություն Արցախի և Հայաստանի մարդկանց:
Աշխարհի տարբեր ծայրերից հույներ, ռուսներ, սերբեր և այլ ազգերի ներկայացուցիչներ են միացել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի և ահաբեկիչների դեմ կռվող հայ զինվորներին «Snikers» տեսակի շոկոլադե կոնֆետներ ուղարկելու ակցիային:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Adana Project ռոք խումբը, որը մշակում և նորովի է մատուցում հին կամ մոռացված հայկական ազգագրական, ժողովրդական, էստրադային երգեր, հետաքրքիր գործիքավորմամբ ներկայացրել է «Զարթիր, լաո» հանրահայտ երգը:
Դավիթի՝ առաջնագծում լինելու մասին հարազատներն այսօր են իմացել, բայց որ Դավիթը մեծ մարդ պիտի լինի, տիկին Սուսաննան գիտեր դեռ վաղուց, երբ նա դպրոցում նոր էր սկսել անել իր առաջին քայլերը:
Հայաստանի Հանրապետության տարածքում այս պահին չկա օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն, բայց հարկ եղած դեպքում այն լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Այս պահին գտնվում եմ բժիշկների հսկողության տակ. առաջիկայում վիրահատություն պիտի հաղթահարեմ, բարեհաջող ավարտից հետո կմիանամ ձեզ։ Այս մասին հայտարարություն է տարածել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով այս պահին հետախուզման մեջ է:
68-ամյա Ալբերտ պապին հանդիպեցինք Հանքավանի «Զեփյուռ» ճամբարում: Երբ խնդրեցինք իր հիշողություններից մի քանի բան պատմել, պապն առաջինը սկսեց նեղսրտած խոսել այն մասին, որ հոգով ու մտքով Արցախում է, որտեղից տղան ստիպելով է Հայաստան ուղարկել:
Համավարակի և լայնածավալ այս պատերազմի պայմաններում 14-օրյա կարանտինային պարտադիր ռեժիմը չպահպանելով Արցախ մեկնելը որքանո՞վ է խելամիտ քայլ, այն էլ՝ պատգամավորի կողմից:
Վրաստանում վերջին օրը կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 554-ով:
«Մեր զինվորի համար ամենակարևորն իրենց երեխաների անվտանգությունն է, իրենց ծնողների անվտանգությունն է: Սա 1992-ը կամ 2016 թիվը չէ, սա մի ուրիշ բան է: Ես ոչ մի անգամ տունս չեմ թողել: Սա առաջին անգամն է, երբ դուրս եմ եկել տնիցս: Բայց ոչինչ, ով սուր կբարձրացնի, նրան էլ կպատասխանեն: Մենք ճիշտ ազգ ենք, մենք ոչ ոքի ոչինչ չենք զիջելու: Իսկ իրենք շատ բան են ուզում, բայց դա չի լինելու»,- 168.am-ի հետ զրույցում պատմում էր տիկին Ռիտան:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Ստեփանակերտի այսօրվա հրետակոծության նոր կադրեր»:
(Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, շարունակում է հետևողական և գործուն պայքար մղել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, որի ընթացքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների արդյունավետ ծառայության, ինչպես նաև քաղաքացիների աչալրջության շնորհիվ Հայաստանի Հանրապետության տարածքում լրտեսություն կատարելու կասկածանքով ՀՀ ազգային անվտանգության ծառայություն են բերման ենթարկվել օտարերկրյա քաղաքացիներ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հոկտեմբերի 4-ին հայտնել է, որ Ղարաբաղյան հակամարտության էսկալացիայի խորացման պայմաններում բնակեցված տարածքներում պայթուցիկ ծանր զենքերի կիրառմամբ ուժգնացած հարձակումները մահացու հետևանքներ են ունենում քաղաքացիական անձանց համար։
Ադրբեջանական կողմի հրետակոծությունների հետևանքով Ստեփանակերտում և Շուշիում կան մարդկային կորուստներ քաղաքացիական անձանց թվում:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու մասին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Սփյուռքին՝ նշելով, որ հզոր ու ամուր Սփյուռքն իսկական բանակ է, որը սատար է Հայրենիքին ու քաջարի Հայոց բանակին այս դժվարին, ճակատագրական պահին։