
Ցենզուրա սահմանող հայեցակարգից հետո էլ Փաշինյանը վստահեցնում է՝ չեն պատրաստվում որևէ բան վերահսկել
ՀՀ իշխանությունը որևէ բան չի պատրաստվում վերահսկել։ Անդրադառնալով քննարկումների առիթ հանդիսացած «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգին` ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Ավելի հայտնել էինք, որ ՀՀ ԿԳՄՍՆ–ն «e-draft» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Նախագիծը քննադատության արժանացավ, քանի որ մասնագիտական շատ շրջանակներ այնտեղ պետության կողմից բացահայտ գրաքննություն տեսան արվեստի գործերի նկատմամբ։
«Մենք որևէ բան չենք պատրաստվում վերահսկել. ՀՀ-ն շարունակում է ու կա որպես ժողվորդավարական պետություն, որտեղ բոլորն իրենց կարծիքներն ու մտքերն արտահայտելու հնարավորությունը կունենան։ Խոսքն ընդամենը պետական քաղաքականության մասին է, որն ունի շատ կենսական անհրաժեշտություն, քանի որ մենք ուզում ենք, որ այսօր ՀՀ–ում ապրող մարդկանց մշակույթը ձևակերպվի ու դառնա մեր մշակութային կյանքի մի մաս։ Արդյոք այսօր մարդիկ մշակույթ ստեղծում են, ու արդյոք այն կապված է իրենց առօրյայի հետ, կամ, եթե այդ մշակույթը ստեղծում են, այնտեղ կա՞ն արժանահիշատակ արժեքավոր հատվածներ և նմուշներ` սկսած պարերից, երգերից։ Կամ` ինչո՞ւ այսօր բանահյուսություն չի ստեղծվում»,– հայտարարեց Փաշինանը։
Նրա խոսքով` գեղագիտության փոփոխությունը պետք է սկսենք, օրինակ, մեր ազգային խոհանոցից, որը պետության կողմից փաստագրման, ձևակերպման, կանոկարգման կարիք ունի։
Փաշինյանը տեղեկացրեց, որ հաձնարարություն է տվել, որ մեր գյուղերում ու քաղաքներում հետազոտություն արվի և հստակեցվեն այն ճաշատեսակները, որոնք կատալոգներում ներառված չեն, հայտնաբերվեն, դրանց բաղադրատոմսերը մշակվեն` որպես մեր մշակութային ժառանգության անբաժան մաս։
«Բացի այդ, այսօր ստեղծվող արժեքները մենք արդեն պետք է գնահատենք ու պահպանենք»,-– ընդգծեց նա։