Բաժիններ՝

Արցախյան ռազմաճակատում զոհվել է ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Գեղամ Մուշեղյանը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը գուժում է դաշնակցական նվիրյալ ընկեր, ազատամարտիկ, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Գեղամ Մուշեղյանի մահը: Նա զոհվել է այսօր Արցախյան ռազմաճակատում՝ թշնամու դեմ մարտերի ընթացքում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 17 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ (4-ը Սու–25), 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 2290 զոհ, ավելի քան 3670 վիրավոր։

Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս