Հայաստան-Արցախ ելքի և մուտքի հարցերին պատասխանելու համար կգործարկվի թեժ գիծ
Արցախի կառավարության կողմից կգործարկվի թեժ գիծ, որը կպատասխանի Հայաստան-Արցախ ելքի և մուտքի վերաբերյալ հարցերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանը:
«Վաղը մեր կողմից կգործարկվի թեժ գիծ, որը կտա պատասխաններ Արցախից դեպի Հայաստան քաղաքացիների ելքի և մուտքի հետ կապված հարցերին: Բոլոր մեր հայրենակիցները, որոնք հարցեր ունեն ելքի-մուտքի կապակցությամբ, կարող են այդ հարցերի պատասխանները ստանալ թեժ գծից»,- ասաց Մարտիրոսյանը:
Հոկտեմբերի 1-ից գործում են հսկիչ անցակետեր, ուստի, Արցախի Հանրապետություն մեկնող բոլոր անձանց ու ավտոմեքենաների տեղաշարժն ապահովվում է բացառապես համապատասխան փաստաթղթերի առկայությամբ:
Նորայր Շողիկան