Ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը մեկնել է Արցախ` ի պաշտպանություն հայրենիքի սահմանների:
Ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանը, նրա եղբայր Ադամն ու հայրը՝ Փոլը, «Հայաստան» համահայկական հիմնադրամին 250 հազար դոլար նվիրատվություն կկատարեն։
Հոկտեմբերի 1-ին, ժամը 05:08-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան քաղաքի կինոյի շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Սեպտեմբերի 30-ին, ժամը 20։50-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մադան-Ջիլիզա ավտոճանապարհին հարակից ձորում հայտնաբերվել է դի․ դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Սեպտեմբերի 30-ին, ժամը 18:24-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող «Մինա» հյուրանոցի տանիքում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով տանիքից:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
«Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ համալսարանի «Երախտագիտության» այգին այսուհետ կրելու է ՀՀ ԶՈւ մայոր, հերոս օդաչու Վալերի Դանելինի անունը։
Մեր բժիշկների արհեստավարժության շնորհիվ տասնյակ վիրավորներ բառացիորեն փրկվում են մահվան ճիրաններից, իսկ նրանց սրտացավության մասին նույնիսկ խոսելն ավելորդ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է արել՝ հայտնելով, որ Արցախում հայկական զինված ուժերը կրկին հակառակորդի անօդաչու թռչող սարք են խոցել:
78 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի երգիչ, կոմպոզիտոր եւ դերասան Մաք Դեւիսը, որը մի շարք հայտնի կոմպոզիցիաներ է գրել Էլվիս Փրեսլիի համար:
Այս պահին չի հաջողվում տեսանյութ ներբեռնել հավելված կամ դիտել արդեն ներբեռնված տեսանյութերը, սակայն արգելափակման մասին պաշտոնական տեղեկատվություն չկա։
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը հերքում է իր մահվան մասին ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված կեղծ լուրերը:
ՀՀ Ազգային ժողովի շենքը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դրոշներով և հայկական զինված ուժերի խորհրդանիշ արծվի նկարով:
Այսօր փաստահավաք աշխատանքների նպատակով Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ու մարզի Սոթք, Շատվան, Կութ և մյուս գյուղերում էինք՝ կապված քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական ռազմաօդային և հրետանային հարձակումների հետ:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մեկնարկած փաստահավաք առաքելության շրջանակում կատարվել է սեպտեմբերի 27-30-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված ոտնձգությունների դեպքերի հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրություն:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հոկտեմբերի 1-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Հայկազունիների, Խանզադյան, Սևյան, Արզումանյան փողոցների, Արցախյան խճուղու, Սարյան փողոցի 1, 2 նրբանցքների, Վանքի Տափ թաղամասի 1, 2, 7, 10, 11, 15 շենքերի, Ավանգարդի 2 փողոցի, Ավանգարդ 5 թաղամասի 1-16 շենքերի ջրամատակարարումը:
Սեպտեմբերի 29-ին, թուրքական F-16 ինքնաթիռի դավադիր կրակից խոցվել է ՀՀ ԶՈՒ ՍՈՒ-25-ը։ Օդաչուն՝ Վալերի Դանելինը, զոհվել է։ Հավերժ փառք Հայրենքի համար հերոսացած մեր բոլոր քաջերին։ Հերոսի մասին պատմում են հրամանատարները։
Արցախի Պաշտպանության նախարարությունը հայտնում է ևս 23 զոհված զինծառայողի մասին․ հայտնի են նրանց անունները։
Քիչ առաջ տեղեկացանք, որ «Տաշիր ինվեստ գրուպը» մի քանի բեռնատար ավտոմեքենաներով սնունդ, դեղորայք, անհրաժեշտ պարագաներ է ուղարկել Արցախ:
Արցախում այսօր կայացել է ԼՂՀ 3 պաշտոնաթող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հանդիպումը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորած քննչական խումբը շարունակում է իր աշխատանքները Արցախի Հանրապետությունում և պարբերաբար այցելում է զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային (Ասկերան), երկրորդ կայազորային (Հադրութ), երրորդ կայազորային (Մարտակերտ) քննչական բաժիններ, համակարգում քննչական, դատավարական գործողությունների իրականացումը։
Հայաստանում Արցախի ներկայացուցչությունը հորդորում է նախքան Արցախին օգնություն նախաձեռնումը կապ հաստատել ներկայացուցչության հետ։
Հայաստանի խոշոր սուպերմարկետների ցանցերը թուրքական ապրանքները հանում են վաճառքից:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը այսուհետ դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը:
«Ես իմ եկեղեցում զօր ու գիշեր աղոթքս եմ բարձրացնում, ինչով կարողանում եմ օգտակար եմ լինում իմ ժողովրդին։ Եթե հովիվը հոտի կողքին չլինի, հոտը կցրվի։ Ես իմ տեղում եմ, իմ հոտն էլ պաշտպանված է։ Ինչպես Ավետարանում է ասվում՝ քաջ հովիվը իր անձն է դնում հոտի համար։ Ես դրան էլ պատրաստ եմ՝ առաջին հերթին հոգևոր իմաստով, իսկ այսպիսի պայմաններում՝ նաև բառի բուն իմաստով։ Ես կատարում եմ Աստվածաշնչյան այդ պատգամը»։
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, վիրավոր զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, մարտական գործողությունների անմիջական մասնակիցներին հոգեբանական աջակցություն ցույց տալու համար հոգեբանների խումբ է հավաքվում: «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի խորհրդի նախագահ ղեկավար Վարուժան Մելքոնյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց նախաձեռնությանն արձագանքել է մի քանի տասնյակ հոգեբան:
Creative Armenia մշակութային հիմնադրամը հայտարարում է «Արվեստագետները հանուն Արցախի» դրամաշնորհների մրցույթ, որին կարող են դիմել, կինոգործիչները, լուսանկարիչները, գրողները և բոլոր արվեստագետները, ովքեր ցանկանում են խթանել Արցախի մասին իրազեկումը։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրում է. «Հակառակորդը չհասնելով հաջողության, փոխում է գործելաոճը: Բայց մեկ է պարտվելու են»: